20:32 28.05.2019
Շիրակի մարզի Ջրառատ գյուղի 6-7-րդ դարերի թվագրվող եկեղեցին 3-րդ տարին է՝ վերակառուցվում է։ Եկեղեցուց ընդամենը 3 պատ էր պահպանվել։
Պատմաճարտարապետական կառույցը վերականգնվում է նախկին տեսքով։ Ջրառատ գյուղը հիմնադրվել է 1800-ականներին, երբ այս տարածք են եկել Մուշից գաղթած հայերը։ Այդ ժամանակ գյուղում կիսավեր եկեղեցի են գտել, այն վերակառուցել են որպես փոքրիկ բազիլիկ եկեղեցի՝ փայտյա տանիքով։
Իրականում հին եկեղեցու ավերակներն այն ապացույցն են եղել, որ 1800-ականներից շատ ավելի վաղ է այս տարածքը բնակավայր եղել։ Իսկ եկեղեցու հարակից տարածքում գտնվող գերեզմանատունն ընդամնեը 300 տարվա պատմություն ունի։ Այստեղ ամենատեսանելի վայրում ու եկեղեցուն ամենամոտը փահլևանի գերեզմանն է։ Այն եկեղեցու վերակառուցման ընթացքում դարձել է գյուղապետարանի և Մշակույթի նախարարության անհամաձայնությունների պատճառ։
Գերեզմանի տարածքում, ըստ վերակառուցման նախագծի, նախատեսված է ավանդատուն կառուցել, բայց գերեզմանը պատմամշակութային հուշարձան է համարվում և Մշակույթի նախարարությունը չի թույլատրել այն տեղափոխել։ Արդյունքում՝ կողմերը համաձայնության են եկել ու փոխել են ավանդատան կառուցման նախագիծը։
«Մենք ուզում էինք 10 մետր վերև տեղափոխել փահլևանի գերեզմանը: Գյուղացիներից տեղեկացանք, որ փահլևանը տարիներ առաջ վերահուղարկավորվել է: Նույն կերպ ուզում էինք դեպի վերև տեղափոխել ու հուղարկավորել, որ կարողանայինք եկեղեցուն կից ավանդատուն կառուցել, բայց ճարտարապետի հետ որոշեցինք, որ ավանդատունը կկառուցենք ավելի փոքրիկ: Փահլևանի գերեզմանը կմնա տեղում»,-SHANTNEWS.am-ին ասել է Տեր Կորյուն քահանա Մաթևոսյանը:
Վերակառուցվող եկեղեցում արդեն Քրիստոսի ներկայությունն առկա է։ Այսպես են հոգևորականները բացատրում նոր խաչի օծման և տեղադրման արարողությունը։ Ջրառատի եկեղեցու խաչը ձուլվել է Սպիտակ քաղաքում։ Եկեղեցին վերակառուցվում է նախկին տեսքով, բայց խաչը նոր է։
«Այս եկեղեցին վերակառուցվում է իր ողջ շքեղությամբ: Կարող էր վերակառուցվել ինչպես 19-րդ դարում, երբ 3 հատ պատ էին ավելացրել, փայտյա տանիք դրել վրան և օգտագործել էին իբրև եկեղեցի: Բայց դա 7-րդ դարի տեսք չէր, 7-րդ դարի եկեղեցու շքեղություն չէր, իսկ հիմա 7-րդ դարի շքեղությամբ է, գմբեթով, խաչը դրվել է, որն օրհնելու է այս ամբողջ տարածաշրջանը»,- ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Եկեղեցու վերակառուցումը, ըստ շինարարների, կավարտվի 1 տարի հետո։ Եկեղեցու ներքին հարդարման ու տարածքի բարեկարգման աշխատանքներն առայժմ անավարտ են։
18:31 22.07.2025
Մեքենայի սրահում կրիստալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ կարՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի պարեկները հուլիսի 18-ի գիշերը՝ ժամը 2-ին, Սիլիկյան խճուղում ձերբակալել և «JAC» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 31-ամյա վարորդին ու 24 և 31 տարեկան երկու ուղևորին: 24-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է սպիտակ բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներով երկու փաթեթ և հայտնել, որ դրանցում […] ...
18:20 22.07.2025
«Փյունիկի» ու «Արարատ-Արմենիայի» մրցակիցները ԿԼ-ի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» իմացել են իրենց մրցակիցներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ անցնելու դեպքում։ «Փյունիկը» որակավորման երկրորդ փուլում հունգարական «Դյորի» արգելքը հաղթահարելու դեպքում կխաղա ԱԻԿ (Շվեդիա) – «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողի հետ։ «Արարատ-Արմենիան» ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» պայքարից դուրս թողնելու դեպքում կհանդիպի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի […] ...
18:07 22.07.2025
Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ ԿալլասԵվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...
17:52 22.07.2025
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...