13:04 29.05.2019
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում 2019թ․ առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության համապատասխան բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների իրականացված աշխատանքների արդյունքները։
Համաձայն այդ կապակցությամբ հրավիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ներկայացված ցուցանիշների՝ առաջին եռամսյակի ընթացքում իրականացվել է 78 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 41 խախտում: Նկատի ունենալով, որ հայտնաբերված խախտումներից 22-ի դեպքում ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, քրեադատավարական կարգով դրանցով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 8-ով հարուցվել են քրեական գործեր:
Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, որոնք հիմնականում վերաբերում են նախորդող ժամանակահատվածներում ՀՀ ՊՆ կարիքների համար նյութական միջոցների գնման, գույքի օտարման և զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառներում թույլ տրված առերևույթ չարաշահումներին, արձանագրվել է պետությանը պատճառված 8․672․914․000 ՀՀ դրամ վնաս։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում կատարված ուսումնասիրություններով արձանագրված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 203.324.237 ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 42 անգամ պակաս այս տարվա առաջին եռամսյակի արդյունքների համեմատ:
Պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 2.488.316 դրամ, մյուս մասի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում հարուցված քրեական գործերի նախաքննության շրջանակներում: Բայցի դրանից՝ պատճառված վնասը վերականգնելուն ուղղված գործադրվում են նաև դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես՝ ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում դատարան է ներկայացվել 1 հայցադիմում, իսկ զինվորական դատախազության ստորաբաժանումների կողմից ՊՆ զորամասերի համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են պատճառված վնասը կամովին վերականգնելուն ուղղված 9 նախազգուշացումներ: Բացի դրանից՝ արձանագրված խախտումների կատարմանը, հանցավոր դրսևորումներին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով ՀՀ զինվորական դատախազության կողմից ՊՆ և տարբեր զորամասերի համապատասխան ստորաբաժանումներին ներկայացվել է 8 հաղորդում:
Եռամսյակային արդյունքների ամփոփմանը նվիրված օպերատիվ խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի կողմից տրվել են պաշտպանության ոլորտում պետական շահերի պաշտպանությանը, արձանագրված խախտումները, դրանց պատճառներն ու հետևանքները վերացնելուն ուղղված դատախազական գործառույթները կոնկրետ ուղղություններով առավել ակտիվացնելու հանձնարարականներ։
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...
17:33 14.05.2025
Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումըԳեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...