Давай, до свидания! Ուտկինն աջակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

Давай, до свидания! Ուտկինն աջակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

15:48 29.05.2019

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաղորդավարներ Վասիլի Ուտկինը, Սերգեյ Բունտմանը և Մաքսիմ Կուրնիկովը քննարկել են մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք «Չելսի»-«Արսենալ» ակումբների հանդիպման նախաշեմին հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, հայկական արմատներ ունեցող Բունտմանն իր աջակցությունն է հայտնել Բաքու չմեկնելու Մխիթարյանի որոշմանը: Ռադիոմեկնաբանը նաև հայտարարել է, որ հպարտ է, որ ներառված է Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակ»-ում:

«Ես նույնպես կհպարտանայի: Ես վերադարձրել եմ ինքնաթիռի տոմսս, պատրաստվում էի այնտեղ գնալ: Այդ առիթով ես թվիթերում գրառում եմ կատարել, ինչից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում իմ մասին սարսափելի բաներ սկսեցին գրել… ես հանձնել եմ տոմսս, որովհետև անհանգստացած եմ ստեղծված ընդհանուր իրավիճակով: Ես չէի ցանկանում դիտել հանդիպումը, որովհետև իմ գլխում այլ բաներ էին պտտվելու… այդ գրառման մեջ ես Ադրբեջանին ուղղված որևէ վատ բան չեմ արտահայտել: Ով ինչպես է հասկացել՝ իր գործն է: Բայց երբ ես կարդացի, թե ինչ են իմ մասին գրել ադրբեջանցի ընթերցողները, հիմա չեմ զսպի ինձ ու կասեմ. Ընկերնե՛ր, եթե դուք հողն այդպես պաշտպանեիք, ինչպես ինձ վրա եք հարձակվում, ապա ձեզնից որևէ մեկն անգամ թեյի գդալ չէր կարողանա վերցնել: Հիմա ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե դուք ինչ կասեք իմ մասին: Ամեն ինչ բավարար չափով ասված է: Давай, до свидания»,- իր հերթին ասել է Վասիլի Ուտկինը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

17:26 30.04.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն

Այսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

17:17 30.04.2025

Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ

Սպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

17:10 30.04.2025

Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

17:00 30.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը

Բացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

BACK_TO_TOP