16:40 03.06.2019
Կիրակի օրը Միացյալ Նահանգներում խափանվել է Google Cloud «ամպային» ծառայությունը։ Համակարգի սպասարկումը կանգնել է էլեկտրասնուցման համակարգի՝ շարքից դուրս գալու հետևանքով։ Այս խափանումն այնքան մեծ է եղել, որ խնդիրներ է առաջացրել ոչ միայն Google ընտանիքի համար, այլև դրա շուրջ միավորված մի շարք կայքերի, ցանցերի աշխատանքի:
Առաջին հերթին խոսքը վերաբերում է հենց ընտանիքի համակարգերին։ Խափանման պատճառով հատկապես Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայում ու գրեթե ամբողջ Արևելյան ափի համար ժամեր շարունակ անհասանելի են եղել Youtube վիդեոհարթակը, Gmail փոստային ծառայությունը և այլն։ Ավելի փոքր ծավալով նույնատիպ խափանումներ եղել են ամբողջ աշխարհում։
Google Cloud outage appears to be outside of North America too, according to https://t.co/wFrvM3zdVo – reports in UK, France, Austria, Spain, Brazil, etc. If you're experiencing the outage, reply with a comment of where you're located. #outage #GoogleOutage #down pic.twitter.com/0QlSWirvbS
— Chad Fullerton (@chad_fullerton) June 2, 2019
Էլեկտրասնուցման դադարը խափանումներ է առաջացրել նաև Snapchat նամակագրությունների հարթակում, Paypal միջազգային ֆինանսական փոխանցումների համակարգում, Shopify առցանց գնումների համակարգում և այլն։
Հիմա, ըստ ամպային ծառայության մամուլի հաղորդագրության, համակարգի սնուցումն ու նորմալ աշխատանքը վերականգնված են։
Update: YouTube is back and working again for the large majority of people! If you're still seeing an issue, it should be fixed soon. https://t.co/SEJPWyaeVO
— TeamYouTube (@TeamYouTube) June 2, 2019
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...