Ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը. պատգամավորները դժգոհում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը. պատգամավորները դժգոհում են

11:34 04.06.2019

ԱԺ նիստի սկզբին, երբ քննարկվում էր ԿԲ տարեկան զեկույցը, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. այս հանգամանքը վրդովմունքի տեղիք տվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց.

«Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և ես գտնում եմ, որ դուք պետք է ապահովեք նրա ներկայությունը, նրա բացակայությունն արհամարհանք է»:

Արձագանքելով պատգամավորին՝ Էդմոն Մարուքյանը նշեց.

«Չեմ կարծում, որ պետք է խիստ գնահատականներ տալ, ձեր հետ համաձայն եմ, որ պետք է ներկա գտնվի, չծայրահեղացնենք, համացանցով կարելի է ելույթները նայել, արձագանքել, ընդունելի է ձեր ասածը»:

Դիտողությանը միացավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, նա էլ ասաց.

«Պարո´ն Սիմոնյան, ես միանում եմ, Էդմոն Մարուքյանի դիտողությանը, սա շարունակական վերաբերմունքի պատճառ է, բազմաթիվ առիթներ ենք ունեցել շփվելու ԿԲ-ի հետ ու ստացել նման վերաբերմունք, սա իսկապես վիրավորական է ԱԺ-ի նկատմամբ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Արթուր Ջավադյանը կգա և կպատասխանի, հաջորդ ելույթը չսկսված՝ դահլիճ մտավ Արթուր Ջավադյանը, Սիմոնյանն ասաց.

«Պատգամավորները վրդովված էին, որ դուք ստեղ չէիք, երբ մեր գործընկեր պարոն Բագրատյանը ելույթ էր ունենում և կարծում եմ, որ տեղին վրդովմունք էր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP