Ո՞ւր գնալ Հայաստանից առանց վիզա. ցանկը համալրվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+32.09 oC

Ո՞ւր գնալ Հայաստանից առանց վիզա. ցանկը համալրվել է

19:11 04.06.2019

SHANTNEWS.am-ն ավելի վաղ ինտերակտիվ նյութով ներկայացրել էր, թե որ երկրները մենք կարող ենք այցելել առանց մուտքի վիզայի: Այդ երկրների թվում է Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայը, Բելառուսը, Ուկրաինան, Ռուսաստանը, ամառը նաև Մոնտենեգրոն  և այլն: Ցանկն այսուհետ համալրվել է ևս մեկով. հիմա Հայաստանից նաև Չինաստան է հնարավոր գնալ առանց վիզա:

Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու Չինաստանի ժողովրդավարական հանրապետության պետական խորհրդի անդամ ԱԳ նախարար Վան Իին ստորագրել են  «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիր: Այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել մուտք գործել  Չինաստան առանց մուտքի վիզայի:

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով  Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ: Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով:

Որպես զբոսաշրջային ուղղություն Չինաստանը հայերի կողմից ամենապահանջվածներից չէ: Քանի որ վիզային ռեժիմ էլ չի գործելու, SHANTNEWS.am-ը ներկայացնում է Չինաստանում ամենահայտնի տեսարժան վայրերը:

1. Չինական մեծ պարիսպ

«Եթե չես եղել չինական մեծ պարիսպում, ուրեմն դու չես եղել Չինաստանում»: Չինաստանում շրջած զբոսաշրջիկների հայտնի խոսքն է:

Չինական մեծ պարիսպը աշխարհում ամենաճանաչելի սիմվոլն է Չինաստանի համար և տեղ է գտել յոթ հրաշալիքների նոր ցուցակում : Պարիսպն ունի 8000 կմ երկարություն և կառուցվել է հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից :

2. Տերակոտե բանակ

Տերակոտե բանակը գետնի տակ է մնացել ավելի քան 2000 տարի: 1974 թվականին տեղացիները ջրհոր փորելիս արել են աշխարհի հնագիտական գլխավոր բացահայտումներից մեկը : 1987 թվականին Տերակոտե բանակը ճանաչվել է  համաշխարհային մշակույթի ժառանգություն:

Այն գտնվում է Սիան քաղաքից ոչ հեռու Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ: Ընդհանուր առմամբ չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8099 ամբողջական տերակոտե մարդու հասակի արձանների խումբ է: Կարծես մի ամբողջ բանակ կազմ պատրաստ կանգնել է:

Ըստ ավանդության՝ այս արձանները պետք է  կայսերը հաղորդեին ուժ և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։

Կենդանի ռազմիկներին թաղելու փոխարեն, ինչպես սովորաբար արվում էր, կայսեր հետ թաղել են այդ ռազմիկների նույնատիպ արձանները: Բայց պատմությունն ասում է, որ  թաղել էին նաև մոտ 70 հազար ողջ և առողջ աշխատավորների իրենց ընտանիքների հետ։

3.Պեկինի արգելված քաղաքը

Արգելված քաղաքն աշխարհի ամենամեծ պալատային համալիրն է: Մի ժամանակ այստեղ սովորական մարդկանց մուտքն արգելվում էր և հենց այստեղից էլ ծագել է Արգելված քաղաք անվանումը:

Այսօր արդեն յուրաքանչյուրը կարող է  այցելել այս քաղաք և հիանալ չինական հնագույն ճարտարապետությամբ: Պալատային համալիրը եղել  է Մինև Քին դինաստիաների կայսերական պալատը մինչև 1911 թվականը: Այն 560 տարի շարունակ  24 միապետի նստավայր է եղել:

5. Լի գետը

Կարստային լանդշաֆտը, որը ձգվում է Լի գետի հորիզոնում, գերել է շատերի սրտերը: Հայտնի պոետներ ու նկարիչներ են ոգեշնչվել այս տեսարանով:  Այսօր սա լուսանկարիչների ամենասիրելի վայրն է:

6. Մեծ պանդաների կենտրոն Չենդուում

Չինացի են նաև մեր բոլորի կողմից սիրելի, փափուկ պանդաները: Չինաստանում տարբեր կենդանաբանական այգիներում շատ են պանդաները, բայց կան նաև հատուկ խնամքի կենտրոններ, որտեղ զբոսաշրջիկները նույնպես կարող են այցելել: Այստեղ ոչ թե ճաղերի հետևից, այլ հենց իրենց բնական միջավայրում է հնարավոր տեսնել պանդաներին:

7. Պոտալա ամրոցը

Եվ, իհարկե, Տիբեթ: Պոտալա ամրոցը Տիբեթի սիմվոլներից է: Այն բուդդայական տաճարային համալիր է: Եղել է Դալայ-Լամայի հիմնական նստավայրը մինչև Չինաստանի ներխուժումը Տիբեթ 1959 թվականին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

13:00 12.07.2025

Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ․ Յամալ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը նշել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ «Ինձ համար Լեո Մեսսին է լավագույնը պատմության մեջ։ Ես հավանում էի նրա բոլոր գործողությունները խաղադաշտում, նրա խաղի բոլոր բաղադրիչները։ Իսկապես, շատ գրավիչ էր նրա խաղը»,- Յամալի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հուլիսի 13-ին Յամալը կդառնա 18 […] ...

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

12:43 12.07.2025

Էրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնում ոստիկանություն: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին՝ ցուցանակի տակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Ջրաշեն-Ջրվեժ […] ...

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

12:30 12.07.2025

«Զվարթնոց»-ի համայնքային ոստիկանները ձերբակալել են Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողի, խափանման միջոցը՝ կալանք

Հուլիսի 9-ին` ժամը 10.20-ին, չվերթի ժամանումից հետո, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները ձերբակալել են 20-ամյա օտարերկրյա քաղաքացու: Անցած տարվա օգոստոսից նա հետախուզվում էր Ղրղզստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` թմրամիջոցների տարածման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

12:25 12.07.2025

Ռուսական անօդաչու թռչող սարքը Լվովում հարվածել է բնակելի շենքին․ քաղաքապետ

Լվովը հուլիսի 12-ի գիշերը ենթարկվել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման: Գրանցվել են հրդեհներ և ավերածություններ: Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովիին և Լվովի մարզային պետական վարչակազմի նախագահ Մաքսիմ Կոզիցկիին։ Այսօր՝ հուլիսի 12-ին, Լվովի Մետրոպոլիտեն Անդրեյ փողոցում ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է երկհարկանի բնակելի շենքին։ Հարձակման […] ...

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

12:21 12.07.2025

Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղին

Սիրիայի Լաթաքիա շրջանի գյուղերում բռնկված հրդեհը հասել է Դյուզաղաջ՝ հայաբնակ Քեսապի առաջին գյուղը: Ինչպես հաղորդում է Սիրիայում «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը, տղամարդիկ երկու օր է, ինչ նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հրդեհի տարածումը թույլ չտալու համար: Այս պահի դրությամբ մարդկային և նյութական կորուստներ չկան: Ուժգին հրդեհը տարածվում է արագորեն, ինչին նպաստում են ուժեղ քամին ու դժվարամատչելի տեղանքը՝ […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

12:10 12.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...

BACK_TO_TOP