«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների քրգործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+33.09 oC

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների քրգործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20 պաշտոնատար անձ

14:48 04.06.2019

Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է:

Մասնավորապես, «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման վրա տարատեսակ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել անտառային ֆոնդի պահպանության լիազորություններով օժտված 20 պաշտոնատար անձանց:

Ինչպես բազմիցս տեղեկացվել է, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ 2017թ. ապրիլի 18-ին ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը:

Նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և քննչական մարմնի կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են 2016-2018թթ. ընթացքում «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ այլ դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր և միացվել վերոնշյալ քրեական գործին:

Քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումների, դրանց նկատմամբ պատշաճ դատախազական հսկողության արդյունքում պարզվել է, որ նշված ապօրինի անտառահատումները տեղի են ունեցել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի, անտառապետերի, անտառապահների կողմից՝ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի, անտառահատման դեպքերը բացահայտելու, սահմանված ընթացակարգերը, իրենց պարտականությունները պատշաճ չիրականացնելու միջոցով: Մասնավորապես, ապօրինի ծառահատումներ կատարված լինելու պայմաններում կազմվել են անտառային ֆոնդի պահապատասխան պահաբաժինների ընդունման-հանձնման կեղծ արձանագրություններ, ինչպես նաև ապօրինի ծառահատումների փաստերը թաքցնելու նպատակով չեն արձանագրվել ապօրինի հատված ծառերի կոճղերը:

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառային տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումների, ինչպես նաև տվյալ անտառտնտեսության գործունեության ընթացքում պետական ծառայության դեմ ուղղված վերոնշյալ հանցագործությունները կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել թվով 20 անձ, այդ թվում՝ անտառտնտեսության տնօրենի մեկ տեղակալ, 2 անտառապետ, տարբեր տեղամասերի 17 անտառապահ: Նրանց բոլորին առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքներ, պաշտոնեական անփութություն կատարելու համար:

Պարզվել է, որ նշված սխեմատիկ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների, ապօրինի ծառահատումների արդյունքում պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 1.6 մլրդ դրամ:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

14:20 22.07.2025

Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

14:08 22.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

14:00 22.07.2025

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

13:53 22.07.2025

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

13:30 22.07.2025

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

13:20 22.07.2025

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

Թուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...

BACK_TO_TOP