10:54 05.06.2019
Արդեն ամառ է, և շատերը մեկնում են հանգստի, ուստի ժամանակն է մտածել ճամպրուկները դասավորելու մասին:
Մարդիկ սովորաբար ցանկանում են հնարավորինս շատ իրեր իրենց հետ վերցնել, այս սովորությունը բնորոշ է հատկապես կանանց: Որքան էլ շատ իրեր ցանկանանք վերցնել մեզ հետ, հարկավոր է հասկանալ, որ վերջ ի վերջո մենք այդ ամենը պետք է կարողանանք տեղավորել 1 կամ առավելագույնը 2 ճամպրուկի մեջ:
Ճամպրուկի մեջ իրերը ճիշտ կերպով դասավորելու դեպքում դուք կկարողանաք փոքր տարածության մեջ հնարավորինս շատ իրեր տեղավորել:
Ինչպե՞ս հնարավորինս օպտիմալ տեղավորել իրերը, և ի՞նչ ճապրուկ է խորհուրդ տրվում վերցնել ճամփորդության:
Ո՞ր ճամպրուկն է լավագույնը
Այսօր շուկայում կարող ենք տեսնել ճամպրուկների մեծ տեսականի. դրանք լինում են կտորից, կաուչուկից, պլաստմասսաե, ռետինե: Ճամպրուկների վաճառողները խորհուրդ են տալիս չխաբվել պլաստմասսաե ճամպրուկների գեղեցկությանը և վերցնել հաստ և ամուր կտորե ճամպրուկներ:
Օդանավակայանի աշխատակիցները մեր ճամպրուկների հանդեպ հոգատար չեն վերաբերվի և օդանավ տեղադրելիս պլաստմասսաե ճամպրուկները հեշտությամբ կարող են կոտրվել, իսկ կտորե ճապրուկներն առավել դիմացկուն են:
Ի դեպ, անվավոր ճամպրուկը ստեղծվել է ընդամենը 1988 թ․-ին:
Խորհուրդ է տրվում ճամպրուկն օդանավակայանում փաթեթավորել, որպեսզի այն պատահմամբ չբացվի և ձեր իրերը չկորչեն:
Ինչպե՞ս ճիշտ դասավորել ճամպրուկը
Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, թե ինչպես ճիշտ դասավորել ճամպրուկը:
Խորհուրդ 1
Այն ամենը, ինչ պետք է տեղավորեք ճամպրուկում, ի սկզբանե դրեք մահճակալի վրա, և այդպես վստահաբար շատ իրեր դուրս կմնան: Իրերը մահճակալին դնելիս դուք կհասցնեք փոշմանել և շատ անպետք իրեր այլևս չեն մտնի ճամպրուկ:
Խորհուրդ 2
Ծանր իրերը տեղադրեք ճամպրուկի ներքևի հատվածում, այդպես դրանք ավելի ապահով կլինեն: Սովորաբար ճապրուկի վրա դրվում են ավելի թեթև իրերը, իսկ ծանր կամ կոտրվող իրերը հարկավոր է փաթաթել հագուստով և դնել ճամպրուկի ներքևի հատվածում:
Խորհուրդ 3
Հագուստը ծալեք խողովակի պես: Մոռացեք գովազդներում ցուցադրվող իդեալական արդուկված հագուստի մասին, և բոլոր բլուզները, տաբատները ծալեք խողովակի պես. այդպես տարածությունն ավելի շատ կլինի:
Խորհուրդ 4
Օծանելիքները և այլ կոսմետիկ պարագաները հարկավոր է փակել լրացուցիչ տոպրակով, այդպես դրանք ավելի ապահով կլինեն և չեն կեղտոտի ձեր հագուստը:
Ցանկալի է նման պարագաները տեղափոխել ճամպրուկի մեջ, այլ ոչ թե ձեռքի պայուսակում, քանի որ հաճախ օդանավակայանում խնդիրներ են առաջանում և կոսմետիկ պարագաները չեն թույլատրում տեղափոխել օդանավ, և դրանք մնում են օդանավակայանի աշխատակիցներին «նվեր»:
Խորհուրդ 5
Եթե ամեն դեպքում ցանկանում եք, որ ձեր իրերը ոչ մի կերպ չճմրթվեն, ապա բլուզները նաև կարելի է իրար վրա շարել, ապա 2 կույտն իրար միացնել:
Թե ինչպես դա անել, նկարագրված է հետևյալ տեսանյութում:
Մաղթում ենք ձեզ հաճելի արձակուրդ:
12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին12:10 12.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...
11:47 12.07.2025
Ասենսիոն տեղափոխվում է թուրքական ակումբ«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոն կարիերան կշարունակի «Ֆեներբահչեում»։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ինտերը», դրական պատասխան է տվել թուրքական ակումբին: Գործարքի իրականացման համար մնում է միայն ՊՍԺ-ի վերջնական համաձայնությունը: 29-ամյա Մարկո Ասենսիոն 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածը վարձակալությամբ անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում մասնակցած 21 խաղում […] ...
11:30 12.07.2025
NYT. Նեթանյահուն միտումնավոր երկարաձգում է պատերազմը Գազայում՝ իշխանությունը պահպանելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող էր համաձայնել Գազայում հրադադարի 2024 թվականի ապրիլին, սակայն նա հրաժարվեց դա անել իր քաղաքական գոյատևման համար: Այս մասին հաղորդել է The New York Times-ը ՝ հիմնվելով Իսրայելից, ԱՄՆ-ից և արաբական երկրներից ավելի քան 110 աղբյուրների հետ զրույցների վրա: Հրատարակությունը պարզել է, որ իր ծայրահեղ աջ կոալիցիոն դաշնակիցների ճնշման տակ Նեթանյահուն […] ...
11:20 12.07.2025
Հնդկաստանը հրապարակել է հունիսի 12-ի ավիավթարի վերաբերյալ զեկույցըՀնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հրապարակել է նախնական զեկույցը Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի վերաբերյալ, որը տեղի է ունեցել հունիսի 12-ին Ահմադաբադում: Ներկայացված փաստաթղթում նշվում է, որ վթարի վայրում աշխատանքներն ավարտվել են, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքի միջոցով լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, և բեկորները տեղափոխվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող անվտանգ վայր։ «Երկու շարժիչներն էլ հանվել են […] ...
11:16 12.07.2025
ՄԻՊ-ն անդրադարձել է մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու մասին ահազանգին2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի կողմից իրականանացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: «Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ […] ...