Սոցիալական ցանցերում առկա անհանդուրժողականությունը շարունակվում է մինչև օրս․ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+33.09 oC

Սոցիալական ցանցերում առկա անհանդուրժողականությունը շարունակվում է մինչև օրս․ ՄԻՊ

17:13 04.06.2019

2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած ցույցերը, քայլարշավները և այլ գործողությունները ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի կողմից դիտարկվում են դրական լույսի ներքո։ Դրանց ընթացքում այլոց տեղաշարժի ազատության իրավունքների սահմանափակում չի գնահատվել, քանի որ, ըստ Արման Թաթոյանի, շարժումն ունեցել է հասարակական կոնսենսուս։

Այնուամենայնիվ, Ազգային ժողովում իր այսօրվա ելույթի ժամանակ Թաթոյանը որոշ դիտարկումներ արեց այդ ընթացքում տեղի ունեցած բացասական երևույթների մասին։ Նրա խոսքերով` օրինակ, ոստիկանների նկատմամբ ատելության քարոզ էր իրականացվում՝ հիմնականում կեղծ օգտատերերի միջոցով։ Թաթոյանի խոսքերով՝ այդ ընթացքում բացվում էին սոցցանցային խմբեր, որտեղ տեղադրվում էին ոստիկանության բռնի գործողությունների տեսանյութեր, որոնք նախորդ տարիների էին։ ՄԻՊ խոսքի համաձայն՝ բաժանվում էին թռուցիկներ, որոնցում սովորեցնում էին ոստիկանների արժանապատվությունը նսեմացնելու մեթոդներ։

Մեկ այլ դիտարկում էլ Թաթոյանն արեց կեղծ օգտատերերի կողմից անհանդուրժողականության քարոզի մասին։ Նրա խոսքերով՝ ցանցում այդ անհանդուրժողականության մթնոլորտը պահպանվում է մինչև հիմա՝ ատելության քարոզով ու առանձին դեպքերում կոնկրետ մարդկանց նկատմամբ թշնամություն սերմանող խոսքերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

14:31 22.07.2025

Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել

Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

14:08 22.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

14:00 22.07.2025

«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ

«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

13:53 22.07.2025

Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

13:30 22.07.2025

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

13:20 22.07.2025

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

Թուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...

BACK_TO_TOP