15:29 05.06.2019
Օրերս համացանցում տարածվեցին լուսանկարներ Կապանից, որտեղ անձրևից հետո բնակելի թաղամասերում, շենքերի բակերում թթվային գետակներ են հոսել: Հայտնի է նաև, որ Կապանի միջով հոսող Ողջի գետն էլ ստացել էր վառ դեղնադարչնագույն երանգ։ Այս մասին հայտնում է ՀԲՃ-ն:
SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀԲՃ-ի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը նշեց, որ սա նորություն չէ, և միշտ էլ այդպես է եղել, ուղղակի այս անգամ տեղի բնակիչները ֆիքսել են այդ ամենը բարձրից:
«Դա անտեր վիճակում թողած հանքերի թափոնակույտերի, լցակույտերի և մնացած ամեն ինչի, որը հանքերի շահագործումից հետո թողնվում է բնության մեջ, դրա հետևանքն է»,- ասել է Լևոն Գալստյանը:
Խնդրին այսօր անդրադարձել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նախարարից լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը չկրկնվի:
«Տեսչական մարմինն արդեն վերցրել է փորձանմուշներ, որպեսզի ուսումնասիրի բաղադրությունը, բայց ակնադետ երևում է, որ լքված տարածքներից կամ պոչամբարներից եկող որոշակի աղտոտվածություն ունեցող ջրային մարմիններ են: Դա կրկին խնդիրներից մեկն է՝ նախկինում Կավարտի հանքի հրաժարման փաստաթուղթը, երբ որ պետությունը ստորագրել է, այդ պարտավորությունները չի ներառել դրա մեջ, և այս պահին այդ աշխատանքների իրականացումը մնացել է պետության վրա, որպեսզի ռեկուլտիվացման աշխատանքներն իրականցվեն: Չնայած՝ զուգահեռ այնտեղ որոշակի երկրաբանական ուսումնասիրություններ են իրականացվում», – ասել է բնապահպանության նախարարը:
ԲՆ-ում հիշեցրել են, որ անցյալ տարի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է լքված պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում: Այդ աշխատանքը հիմք է հանդիսացել, որպեսզի հայտ ներկայացվի ևս 5 միլիոն եվրո ստանալու համար, ինչն օգտագործվելու է ռեկուլտիվացիա անելու նպատակով:
«Դրան զուգահեռ այս պահին մշակում են կենսաբանական ռեկուլտիվացիայի կարգը: Մշակում ենք ռեկուլտիվացիոն գումարների հաշվարկման կարգի փոփոխությունը: Նախկինում այդ համակարգը, որը գործել է, ըստ որի՝ դեպոզիդ գումար է վճարվել պոչամբարների համար, չի արտացոլել այն ծավալները, որոնց կարիքը կար: Գույքագրվել է 44 թափոնակույտ և 5 պոչամբար: Մենք կսկսենք ռեկուլտիվացիայի ֆիզիկական աշխատանքը: Իսկ ինչ վերաբերում է գործող կազմակերպությունների պոչամբարներին, ապա այս ոլորտում նույնպես կարգավորումներ կտրվեն: Մինչ հիմա ռեկուլտիվացիա տնտեսվարողները հասկանում էին այդ տարածքը հողի բարակ շերտով ծածկելն ու թողնելը: Իսկ դա իր հետևից բերում է մի շարք այլ խնդիրներ»,- հավելել է նախարարն ու նաև նշել, որ մեծ աշխատանք է կատարվում՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև իրական ռեկուլտիվացիա կատարելու միջոցներ:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...