Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրագործման հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+14.76 oC

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրագործման հարցում

14:48 05.06.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանում Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մերսի Տեմբոնին Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված աշխատանքների և «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթղթի մշակման և հաստատման համար: Մհեր Գրիգորյանը նշել է փաստաթղթի առանցքային կարևորությունը մշակվող այլ ռազմավարությունների համար: Որպես բարեփոխումների կարևոր ուղղություններ, որոնք նշված են նաև «Երկրի գործընկերության շրջանակ» փաստաթղթում, փոխվարչապետն առանձնացրել է մարդկային կապիտալի զարգացումն ու ենթակառուցվածքային ծրագրերը: Փոխվարչապետը խոսել է նաև դատաիրավական ոլորտում սպասվող բարեփոխումներից և նշել դրանց անհրաժեշտությունը մարդու ազատությունների, իրավունքների և կապիտալի պաշտպանության տեսանկյունից:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը կառուցողական համագործակցության համար և նշել է, որ Համաշխարհային բանկը սատարում է ՀՀ կառավարությանը և կշարունակի աջակցել, որ նախանշված բարեփոխումներն ու տեսլականը իրականություն դառնան: Մերսի Տեմբոնը ներկայացրել է փոխվարչապետին ՀԲ-ի տարածաշրջանային հաջորդ տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, ով ընդգծել է, որ ուրախ է երկրի համար այս կարևոր փուլում ստանձնելու պաշտոնը և ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ջանքերով աջակցելու բարեփոխումների իրականացմանը, ինչպես նաև պատրաստ է օժանդակելու փոխհամաձայնեցված ծրագրերի իրականացման գործընթացներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Համաշխարհային բանկի համագործակցության հնարավորությունների շուրջ, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում: ՀԲ-ի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել համախմբել և Հայաստանի կառավարության հետ կիսվել ոլորտային ռազմավարությունների լավագույն փորձով: Փոխվարչապետը նշել է, որ այս փուլում ՀԲ-ի փորձագիտական և վերլուծական ներուժը կլինի անգնահատելի աջակցություն բարեփոխումների իրականացման գործում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP