Մյուս տարվանից բոլոր մարզերում կունենանք ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Մյուս տարվանից բոլոր մարզերում կունենանք ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ 

10:31 06.06.2019

«Մեր քաղաքականության կարևոր ուղղություններից է ընտանեկան բռնության կանխարգելման և արդեն իսկ ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրվող աջակցության համապարփակ ու համակարգված մեխանիզմի առկայությունը։ Այժմ սերտորեն աշխատում ենք այս ուղղությամբ՝ փորձելով մեծացնել պետական աջակցությունը։ Ըստ նախագծի՝ հանրապետության բոլոր մարզերում գալիք տարվանից կունենանք աջակցության կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների պատվիրակման միջոցով։ Նաև նախատեսել ենք ընտանեկան բռնության ենթարկված անձանց աջակցության երկու ապաստարանների ստեղծում»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝  մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Փոխնախարարը, առանցքային համարելով  համայնքների հետ սերտ համագործակցությունը, խիստ կարևորել է ոլորտային բարեփոխումների վերաբերյալ կարծիքների և դիտարկումների ներկայացումը․ «Ունենք վեց կենտրոններ, որոնք ընտանեկան բռնության դեպքերով աջակցության գործառույթներ ունեն։ Երեքը Երևանում են, երեքը մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Շիրակում։ Հունիսի 7-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրելու «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության և «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ, որի շրջանակում ևս վեց աջակցման կենտրոններ կբացվեն մինչև տարեվերջ»։

Ժ․Անդրեասյանը հորդորել է մարզերում գործող գենդերային հանձնաժողովներում քննարկման օրակարգային թեմա դարձնել գենդերային ռազմավարությունը՝ կոնկրետ առաջարկներ և տեսակետներ ներկայացնելու ակնկալիքով։

Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները խոսել են մարզերում տիրող ոլորտային խնդիրների մասին՝ առաջարկելով հատկապես ուշադրություն դարձնել մասնավոր մանկապարտեզների գործունեությանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը և այլն։ Ժ․Անդրեասյանը, անդրադառնալով երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը, նշել է, որ ապաինստիտուցիոնալացումը նախարարության քաղաքականության հիմնական սկզբունքներից է․ «Մեր առաջնահերթությունը խնամատարության ինստիտուտի զարգացումն է, բայց այս ոլորտում մեծագույն խնդիր կա։ Ունենք ֆինանսավորում պետական բյուջեից, ունենք վերապատրաստված ընտանիքներ, սակայն, իրականում, այդ ծրագրի ցուցանիշները շատ վատ են»։

Փոխնախարարը նաև էական է համարել երեխաների և նրանց ընտանիքների կարիքների որակյալ գնահատման իրականացումը։ Նա փաստել է, որ նախարարության առաջնային նպատակն է, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա կենսաբանական ընտանիքում,  և այս գործում, միանշանակ, պետք է աջակցել․ «Եթե առաջիկայում էլ կլինեն կոնկրետ դեպքեր, երբ աջակցության պարագայում երեխաների՝ ընտանիքներ վերադարձը հնարավոր կլինի, տեղեկացրեք։ Նաև պետք է հստակեցնել, թե այդ ընտանիքները կոնկրետ ինչպիսի՞ աջակցության կարիք ունեն, և մենք՝ որպես լիազոր մարմին, հնարավորինս կարճ ժամկետում կապահովենք երեխաների՝ ընտանիք վերադառնալու հնարավորությունը»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

11:47 17.06.2025

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...

BACK_TO_TOP