18:59 06.06.2019
Բոլորին անհայտ Գրիգոր Գրիգորյան և աշխարհին հայտնի Քըրք Քըրքորյան՝ Լաս Վեգասի «արծիվը»:
Ծնունդը
Ամեն ինչ սկսվեց 1917թ. հունիսի 6-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Միացյալ Նահանգներ գաղթած Ահարոն և Լիլյա Քըրքորյանների 4 երեխաներից Գրիգորը վերջինն էր:
«Ծնվել եմ ԱՄՆ-ում, սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն դեռ չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում: Հայրս մի հսկա, կոպիտ մարդ էր, ով երբեք ոչ մեկից ոչինչ չի վերցրել: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Թերթեր էի վաճառում և զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով»:
Առաջին միլիոնը
Թերթեր վաճառելուն զուգահեռ Քըրքը սկսում է ավտոմեքենաների բիզնեսը: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` ներկում և վաճառում էր դրանք` աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատեց ոչ մեքենաներից: Քըրքորյանները հաճախ էին փոխում բնակության վայրը, և Քըրքը ստիպված էր ամեն անգամ նորեկ լինել դպրոցում ու ամեն անգամ ինքնահաստատվել: Դա, սակայն, ոչ միշտ էր խաղաղ ճանապարհով ստացվում: Մեծ եղբայրը` Նշանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և բռնցքամարտի դասեր էր տալիս:
Քըրքն այնքան էր տարված այդ մարզաձևով, որ 8-րդ դասարանում մարզվելու համար թողեց դպրոցը:
Ճակատագրական հանդիպում
Թերևս նա էլ եղբոր պես դառնար պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, եթե 1939 թվականի աշնանը չհանդիպեր Թեդ Օ’Ֆլաերտին:
Օ’Ֆլաերտը զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ և Քըրքը օգնականի աշխատանքի է անցնում նրա մոտ` վաստակելով ժամում 45 ցենտ: Հենց Թեդը նրան իր հետ մասնավոր թռիչքադաշտ տարավ և առաջարկեց թռչել:
կյանքում առաջին անգամ Քըրքը օդ բարձրացավ, տեսավ երկիրն ու օվկիանոսը վերևից: Եվ առանց տատանվելու կատարեց իր ընտրությունը:
«Պարզապես իմ կյանքում ամեն ինչ արագ ընթացավ… Սկզբում ես թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել։ Այնուհետև սկսեցի սովորեցնել ուսուցիչներին՝ ինչպես թռչել սովորեցնեն մարդկանց… Ու ողջ կյանքս անցավ այդպես»։
Հենց ինքնաթիռներով էլ նա վաստակեց իր առաջին միլիոնը:
Առաջին միլիոնից մինչև միլիարդատեր
1940 թվականին նա ուղևորվում է Մոհավի անապատ, որտեղ այժմ գտնվում է ԱՄՆ-ի «Էդվարդս» ռազմաօդային բազան: Այնտեղ նա մոտենում է տնօրենին ու ներկայացնում իր խնդրանքը.
«Սովորելու համար գումար չունեմ: Եվ կրթություն նույնպես չունեմ: Սակայն ես պետք է թռչեմ: Դուք կօգնե՞ք ինձ»:
Ռազմաօդային բազայի տնօրեն Բերնսը օգնում է: 6 ամիս անց Քըրքորյանը ստանում է օդաչուի որակավորում և աշխատանքի անցնում Մոնրեալում:
«Նրանք վճարում էին այնպիսի գումարներ, որոնց մասին ես անգամ երազել չէի կարող` 1000 դոլա՛ր մեկ թռիչքի դիմաց: Մեր նպատակն էր հասցնել կանադական ռմբարկիչները Լաբրադորից Շոտլանդիա: Սակայն այդ թռիչքները անչափ վտանգավոր էին և 4-ից միայն 1-ն էր հետ վերադառնում»:
2,5 տարիների ընթացքում Քըրքորյանը տեղափոխեց 33 ինքնաթիռ, և հենց այդ գումարներով սկիզբ դրեց Քըրքորյան-գործարարի ֆինանսական գործունեությանը:
1945 թվականի հուլիսին նա սկսեց իրականացնել մասնավոր չարթերային չվերթներ:
Հետո եկավ լասվեգասյան շրջանը: 40-50-ական թվականներին Քրքորյանին այնտեղ գիտեին որպես հմուտ խաղացողի:
Ի վերջո, թողնելով խաղալը, նա տրվեց ավելի հետաքրքիր` «ֆինանսական խաղերին»:
«ֆինանսական խաղեր»
1947 թվականին Քըրքորյանը 60.000 դոլարով գնեց Los Angeles Air Service փոքրիկ չարթերային ավիաընկերությունը և 1968 թվականին վաճառեց 104 միլիոն դոլարով:
«Կար ժամանակ, երբ իմ նպատակը 100 000 դոլար վաստակելն էր: Հետագայում ես սկսեցի մտածել, որ հաջողության հասած կլինեմ, եթե վաստակեմ 1 միլիոն դոլար: Հիմա դա էլ աչքիս փող չէ»:
1965 թվականին արդեն նա ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերն էր:
Զուգահեռ իրականացրեց Լաս Վեգասի պատմության մեջ ամենահաջողակ հողային գործարքը` 4 միլիոն դոլար եկամուտ` միայն վարձով տալով 80 ակր հողատարածքի առանձին կտորները:
Հերթը հյուրանոցային բիզնեսի շրջանինն էր` MGM, Ֆլամինգո, International…
Շարունակությունը հոլիվուդյան կինոարտադրության աշխարհն էր՝ 1969 թվականին Քըրքորյանը գնեց Metro Goldwyn Mayer, ապա United Artists-ը, Columbia Pictures-ը և 20th Century Fox- կինոընկերությունների արժեթղթերը: Նա նաև Chrysler և General Motors ընկերությունների բաժնետեր էր:
«Հաջողության հասնելու համար, այն էլ՝ առանց ուրիշի օգնության, պետք է սկսել վաղ տարիքից։ Իմ դեպքում դա 9 տարեկանն էր, երբ ես ընտանիքիս օգնելու համար սկսեցի գումար վաստակել: Այդ ժամանակ անբացատրելի մղումով ես առաջ էի շարժվում: Դա մի զգացողություն է, որը, կարծում եմ, ավելի ուժեղ է առաջ մղում, քան ժառանգություն ստացած ցանկացած կարողություն»:
Թռիչքներ անձնական կյանքում
Ֆինանսական կյանքի պես բուռն էր նաև Քրքորյանի անձնական կյանքը, որը սկսվեց 1943- ին: Առաջին կինը մասնագիտությամբ ատամնաբույժ Հիլդա Սմիթն էր, ում հետ ապրեց 9 տարի:
1955-ին ամուսնացավ 2-րդ անգամ` նախկին պարուհի Ջին Մարի Հարդիի հետ։ Այդ ամուսնությունից Քըրքորյանը ունեցավ 1 դուստր՝ Թրեյսին և որդեգրեց ևս մեկին՝ Լինդային։ 29 տարի անց Քըրքորյանը կրկին ամուսնալուծված էր:
Անգամ պապիկ դարձած Քըրքորյանի հետ ամուսնանալ ցանկացողների թիվը բավական մեծ էր: Չէ՞ որ նա Beverly Hills-ի ամենահարուստ բնակիչներից մեկն էր:
Վերջին թռիչքը
2015թ. հունիսի 6-ին նա դարձավ 98 տարեկան: 10 օր անց` հունիսի 16-ին, մահացավ:
«Ըստ էության, ես համեստ մարդ եմ: Չեմ սիրում խոսել հաջողության հասնելու հնարքների մասին. ես կարող եմ սխալվել: Հավատում եմ, որ 30 տարվա փորձը պարտադիր պայման չէ հաջողության հասնելու համար. կարևորը ողջամիտ լինելը և լավ տրամաբանություն ունենալն է: Իսկ Կյանքի գլխավոր ծրագիր ես երբեք չեմ ունեցել: Պարզապես ես հաջողակ մարդ եմ, ով միշտ քրտնաջանորեն աշխատել է ու միշտ անկեղծ է եղել մարդկանց հետ»:
Հ.Գ.
«Տնտեսագետները, եթե լավ գործարարներ լինեին, հարուստ մարդիկ կլինեին, այլ ոչ թե հարուստ մարդկանց խորհուրդներ տվող փորձագետներ»:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...