19:09 06.06.2019
Այսօր Նիդեռլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որտեղ խորհրդարանը նողկանք է արտահայտում Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խոսքերի հանդեպ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) համառորեն պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձևում զզվանք է արտահայտվում Էրդողանի հոսքերի հանդեպ։ Այդ բանաձևի տակ ստորագրել են նաև պատգամավորներ Կեես Վան Դեր Ստայը (Քաղաքական բարեփոխված կուսակցություն – SGP), Սադետ Կարաբուլուտը (Սոցիալիստական կուսակցություն – SP), Պիտեր Օմտզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական կոչ – CDA), Ռոնալդ դե Ռոն (Ազատության համար կուսակցություն – PVV) և Բրամ վան Օյիկը (Կանաչ ձախ կուսակցություն – Green Left)։ Կատարելով 2004 թ. բանաձևը, խորհրդարանը դիմում է կառավարությանը նույնպես մերժել Էրդողանի խոսքերը, և այդ տեսակետը փոխանցել Թուրքիայի կառավարությանը։
Արտաքին գործերի նախարար Բլոկի կարծիքը բացասական չէր բանաձևի նկատմամբ և դրա ընդունումը թողեց խորհրդարանի հայեցողությանը: Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Հաշվի առնելով պատգամավորների մեծամասնության աջակցությունը, վստահորեն բանաձևը կհաստատվի։
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Էրդողանը իր ելույթում ասել է. «Հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների վերաբնակեցումը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, ամենաողջամիտ գործողությունն էր, որ կարելի էր նախաձեռնել այդ ժամանակ»։
2019 մայիսի մայիսի 15-ին Նիդեռլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ, տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմեցին արտգործնախարար Ստեֆ Բլոկին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...