Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները. ԱԱԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+30.09 oC

Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները. ԱԱԾ

18:17 07.06.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքեր: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի գործարքների համակարգող աշխատակիցը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գործող, նախկինում ինքնակամ կառուցված հյուրանոցին կից 7175.83 քառակուսի մետր մակերեսով հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով տնտեսվարող սուբյեկտին օտարելու համար, գործարքի հետ կապված փաստաթղթերի փաթեթում ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, իսկ չափագրումներ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայողի կողմից կազմվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր։

Դրանց օգտագործմամբ Աբովյանի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք՝ խմբային շահերից ելնելով, չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և ծառայության շահերին հակառակ չկատարելով ծառայողական պարտականությունները՝ չեն պահպանել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջները, որի հետևանքով Աբովյան համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 30-ի որոշմամբ հիշյալ հողամասն օտարվել է, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ համայնքի բյուջեին հասցնելով մոտ 39.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:

Բացի դրանից, պարզվել է, որ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում նախկինում ինքնակամ կառուցված և նույն տնտեսվարող սուբյեկտի կողմից որպես սգո սրահ շահագործվող շինությունը վարձակալությամբ տրամադրելու եղանակով օրինականացնելու հարցը լուծելու նպատակով, նշված ոլորտը համակարգող հիշյալ աշխատակցի միջոցով, ձեռնարկատերից որպես կաշառք պահանջել և ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների վերահսկողության ներքո՝ 28.02.2019թ. աշխատասենյակում ստացել են 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. մայիսի 8-ին համայնքի ավագանու կողմից կայացվել է համապատասխան որոշում:

Առերևույթ կատարված հանցադեպերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նշված բնագավառում բոլոր կոռուպցիոն բնույթի հանցադեպերը բացահայտելու և դրանց առնչակից անձանց պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

BACK_TO_TOP