Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար… Վահե Տեր-Մինասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար… Վահե Տեր-Մինասյան

00:49 08.06.2019

Դիմելու եմ դատարան, կամ ոչխար ենք գողացել, ոչխար… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Եվ այսպես, սիրելի բարեկամներ «արդարադատության» ձեռքերը հասան նաև ինձ։ Պարզվում է՝ Հայաստանում կա էսպիսի մի շատ հետաքրքիր կառույց, որը կոչվում է ՀՀ Առողջապահական և աշխատաքի տեսչական մարմին։ Եվ արի ու տես, որ այս պետական կառույցը որոշել է իրեն վերագրել իրավասություններ, որոնք ի սկզբանե իրեն տրված չեն։ Ավելին՝ իր կարևորությունն ու նշանակությունը, գուցե նաև իր ազդեցիկությունը բարձրացնելու ու ցուցադրելու համար որոշում է կայացրել ինձ տուգանել։ Կհարցնեք ինչի համար։ Կպատասխանեմ. նրա համար, որ փորձում ենք աջակցել մեր երկրի առողջապահության ոլորտի առողջացմանը, որ պետությունից ոչ մի կոպեկ չենք վերցնում, պետությանը հարկեր ենք մուծում, այդ միջոցների հաշվին պետությունը նման «տեսչություն» է պահում, որն էլ կոպտորեն խախտելով խոսքի ազատության սկզբունքներն ու գերազանցելով իր իրավասությունները ինձ փորձում է տուգանել։

Հիմա ասեմ, թե ինչ է լինելու։ Տղերքը (որոնց մեջ ունեմ ընկերներ) երևի որոշել էին, որ դե Վահե Տեր-Մինասյանը հո չի ընկնելու իրենց հետևից, հո դատի չի տալու, պետական կառույցը հո խայտառակ չի անելու… Չէ, տղերք ջան. Սկսելու ենք նրանից, որ ստիպելու ենք, բացարձակ նույն սկզբունքով, տուգանել մի քանի տասնյակ ԶԼՄ-ներին, քաղաքական գործիչներին (այդ թվում՝ նախարարներին, պատգամավորներին և անգամ ՀՀ վարչապետին)։ Հետո բոլորը Ձեզ են դատի տալու, բոլոր գործերը բնականաբար տարվելու եք, պետական բյուջեից հսկա գումարներ եք փոխհատուցելու ու….

Հիմա ուզում եմ հասկանալ, թե ով է մեղավորը, ով է պատվիրատուն, ով է ամեն գնով ձգտում քայքայել առողջապահական համակարգը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե ամենակարճ ժամանակում նման անօրինական քայլերի հեղինակները չպատժվեն, ապա ես ու իմ թիմը կդադարեցնենք մասնակցությունը պետական ծրագրերի աջակցմանը, որոնց համար ի տարբերություն իրենց աթոռներին նստած ու անհեթեթ որոշումներ կայացնողների՝ մենք պետությունից գումարներ չենք ստանում։ Թող իրենք էլ գնան ու սկսեն մարդկանց բուժել…(եթե իհարկե կարող են)…»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP