13:08 10.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և նրա թիմակից Սոկրատիս Պապաստատոպուլոսը զրույց են ունեցել: Հարցազրույցը հրապարակվել է «Արսենալի» ֆեյսբուքյան էջում:
Ի պատասխան ակումբի վերաբերյալ Հենրիխի հարցի՝ Սոկրատիսը նշել է, որ «Արսենալը» հրաշալի ակումբ է, և ամեն ինչ լավ է նաև Հենրիխի և Օբամեյանգի նման ընկերների շնորհիվ:
Երկու ֆուտբոլիստները խոսել են Պրեմիեր լիգայի մասին:
«Ես գիտեի, որ շատ դժվար է լինելու: Ես եկել եմ շատ մեծ թիմ, որտեղ լավ խաղացողներ կան, և դա ինձ շատ է դուր գալիս»,- նշել է Սոկրատիսը:
Սոկրատիսն էլ Մխիթարյանին հարցրել է իրենից ստացած առաջին տպավորության մասին: Հենրիխի խոսքով` տարիներ առաջ Սոկրատիսին տեսնելու պահից ի վեր շատ լավ տպավորություն է ստացել նրանից և ուրախ է նման ընկեր ունենալ:
Այնուհետև Սոկրատիսն է կիսվել Հենրիխ Մխիթարյանի մասին իր տպավորություններով:
«Ես և Միկին երբեմն նույն բանն ենք մտածում, մեզ նույն բաներն են դուր գալիս, մենք խոսում ենք այնպիսի թեմաներից, որոնք երկուսիս համար էլ հետաքրքիր են: Երբ առաջին անգամ տեսա Միկիին, Գերմանիայում բոլորը նրա մասին էին խոսում, քանի որ նա «Բորուսիա»-ի համար այդ տարվա ամենաթանկ տրանսֆերն էր: Բոլորն ասում էին՝ «Դե ինչ, տեսնենք, շատ մեծ գումար է ծախսվել», սակայն հենց առաջին մարզումներից Միկին բոլորին տպավորեց, և բոլորը դրանից հետո համոզվեցին, որ Միկին իրեն շատ լավ կդրսևորի Գերմանիայում»,- ասել է Սոկրատիսը:
Այնուհետև երկու թիմակիցները խոսել են նաև Պիեռ Էմերիկ Օբամեյանգի մասին իրենց տպավորություններից և իրենց ընկերությունից: Սոկրատիսի խոսքով՝ Օբամեյանգը սկզբում շատ փակ էր, շատ չէր շփվում, սակայն տպավորում էր իր արագությամբ և հմտություններով:
«Մեկ կամ երկու ամիս հետո, երբ նա արդեն հարմարվել էր մյուս խաղացողների հետ, նա դարձավ այն Օբան, որին մենք գիտենք: Նա շատ ընկերասեր մարդ է: Միկին և Օբան այն երկու խաղացողներն են, երկու ընկերները, որոնց հետ խաղից հետո մենք խոսում ենք հեռախոսով, միմյանց հաղորդագրություններ ենք ուղարկում: Գուցե նրանք կգան Հունաստան, ես կգնամ Հայաստան կամ նույնիսկ Գաբոն»,- ասել է Սոկրատիսը:
«Մենք քեզ սպասում ենք Հայաստանում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
Ընկերները խոսել են նաև տարիների ընթացքում իրենց կյանքում տեղի ունեցած փոփոխություններից: Սոկրատիսի խոսքով, իրենց մտածելակերպն է փոխվել տարիների ընթացքում, սակայն նաև այն, որ ինքն ու Օբամեյանգն ընտանիք և երեխաներ ունեն:
«Միկին էլ է փոխվել, բայց Միկին ընտանիք չունի: Հուսով եմ, առաջիկա տարիներին կմիանաս մեր ակումբին»,- ասել է Սոկրատիսը:
Այնուհետև Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նպատակներից:
«Ես միշտ խաղացել եմ տիտղոսներ և գավաթներ շահելու համար, որովհետև ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո մարդիկ քեզ դրանով են հիշելու, և իհարկե, էմոցիոնալ խաղեր եմ ուզում: Ես ընտրել եմ «Արսենալը», որովհետև գիտեմ, որ նրանք ի վիճակի են հաղթել, և ես վստահ եմ, որ մեզ համար այս տարին շատ լավն է լինելու: Հաջորդ տարվա իմ նպատակն է «Արսենալը» կրկին տեսնել Չեմպիոնների լիգայում, որովհետև կարծում եմ, որ այս թիմի տեղն այդ մրցաշարում է: Ես փոքրուց նայել եմ, թե ինչպես է «Արսենալը» խաղում Չեմպիոնների լիգայում և ոչ թե Եվրոպայի լիգայում: Այնպիսի ժամանակներ էին, որ թիմը մի փոքր տառապեց, եթե կարելի է այդպես ասել, նրանց մոտ անհաջող շրջան էր, ուստի հույս ունեմ, որ մենք կունենանք հաջողություններ, կշարունակենք լավ աշխատանքը և Չեմպիոնների լիգայում կգրավենք մեր տեղը»,- ասել է Մխիթարյանը:
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...