13:29 11.06.2019
Այսօր փաստաբաններ Արա Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Աշխեն Դաշյանը ներկայացրել են քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սվետա Հակոբյանի դեպքը: Բանախոսները ներկայացրել են ընտանեկան բռնության դրսևորման դեպք: Իրենց վարույթում է գտնվում քրեական գործ, որը վերաբերում է 2017թ․ օգոստոսին անկողնում մահացած Մելինե Աղաջանյանի մահվան հանգամանքներին:
Փաստաբան Արա Ղազարյանի խոսքերով՝ գործի քննությունը ուղղորդմամբ է գնում: Գործը վերաբերում է ընտանեկան բռնության, որի հետևանքով մահացել է երիտասարդ կին, և 2 երեխաներն այս պահին մնացել են տատիկի և քեռու մոտ.
«Անսպասելիորեն քրեական գործ է հարուցվում տուժողի մոր և եղբոր նկատմամբ, քանի որ մահվանից օրեր առաջ կինը ապրել է նրանց տանը: Երեխաները մինչ օրս հիշում են, թե ինչպես է հայրը իրենց վերաբերվում»:
Փաստաբանը նշեց, որ մոտ 10 օր առաջ կրկին բռնություն է կիրառվել տուժողի եղբոր նկատմամբ:
Արա Ղազարյանը նշում է, որ տարօրինակ է՝ տուժողի հայրը չի ցանկանում վերցնել իր երեխաներին:
«Ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է ծեծել աղջկան: Վերջին անգամ աղջիկս զանգեց և ասաց, որ շուտ հասնեմ իրենց տուն: Միշտ վախեցնում էր աղջկաս, ասում էր քեզ անբարոյական կսարքեմ, գիժ կսարքեմ, բայց իմ ուզածով կանեմ»,- ասում է տուժողի իրավահաջորդ Սվետա Հակոբյանը (տուժողի մայրը-խմբ.):
Ներկա դրությամբ քննիչը երեք քրեական գործ է հարուցել Սվետա Հակոբյանի և իր տղայի դեմ, մասնավորապես այն մեղադրանքով, որ Սվետա Հակոբյանը դեղեր է տվել և իր աղջկան հասցրել մահվան:
Սվետա Հակոբյանի խոսքով, իր փեսան մեծ ֆինանսական կարողություններ ունի և ազդում է գործի ընթացքի վրա:
Փաստաբան Կարեն Ղազարյանի խոսքերով՝ ի սկզբանե տուժող Մելինե Աղաջանյանի ամուսինը ձերբակալվել էր, սակայն հետո կալանքի միջոցը փոխվել էր:
«Ցանկանում են այնպես անել, որ Ռոման Ասիլյանը (Մելինեի ամուսինը) դուրս գա մեղադրյալի կարգավիճակից, իսկ Սվետա Հակոբյանը և իր տղան դառնան մեղադրյալ»:
Այս պահին առկա դատաբժշկական փորձաքննությունները չեն հաստատում, որ Մելինե Աղաջանյանը մահացել է ամուսնու կողմից բռնության ենթարկվելու հետևանքով, այլ մահացել է լյարդում առկա ամֆիտամինի դեղանյութերից:
Սվետա Հակոբյանին և նրա տղային նաև մեղադրանք է առաջադրվել, որ նրանք ապօրինի ազատությունից զրկել էին Մելինե Աղաջանյանին և բռնի կերպ պահել տանը, սակայն փաստաբանները հերքում են այդ փաստը:
12:12 18.06.2025
Դյուպլանտիսը 12-րդ համաշխարհային ռեկորդն է սահմանել11:48 18.06.2025
Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար«Ունե՞ք ընտանեկան վեճ, ապա նախքան դատարան դիմելը պետք է հաշտարարի օգնությամբ փորձել համաձայնության գալ, իսկ եթե չհաջողվի՝ կարող եք դիմել դատարան»,- տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից: Հայաստանում հաշտարարությունը 2025թ․ հուլիսի 1-ից պարտադիր է ընտանեկան որոշ վեճերի լուծման համար: Հաշտարարները դատավորներ չեն, այլ հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող անաչառ միջնորդներ, որոնք չեն կայացնում որոշում կողմերի փոխարեն, այլ օգնում […] ...
11:39 18.06.2025
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումըՊերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...
11:16 18.06.2025
Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...