Լոռու մարզում հայրը հայտնաբերել է վթարված մեքենան, որի կողքին՝ 34-ամյա որդու դին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Լոռու մարզում հայրը հայտնաբերել է վթարված մեքենան, որի կողքին՝ 34-ամյա որդու դին

11:15 13.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ տուժածներ լինեն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են ВАЗ 2121 մակնիշի 21 TV 001 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս էլ հայտնաբերել են վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Զալինյանի դին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան և մահացածին հայտնաբերել է հայրը, ով առավոտյան խոշոր եղջերավոր անասուններին տանում էր արածեցնելու և նկատել է ավտոմեքենան, սակայն նրա մտքով չի անցել, որ մահացածը իր որդին է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, նաև, որ Ա. Զալինյանը անտառապահ էր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

19:17 30.04.2025

Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասվում է որոշման մեջ։ ...

«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ Ինձագի

19:07 30.04.2025

«Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին հանդիպումից առաջ կիսվել է իր սպասելիքներով։ ««Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է։ Ֆլիկի գլխավորությամբ ակումբը հիանալի կազմակերպված հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում»,- նշել է Ինձագին մամուլի ասուլիսում։ «Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ ...

ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

18:58 30.04.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը Շվեդիայի Թագավորությունում հանդիպում է ունեցել ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ապրիլի 22-24-ը աշխատանքային այցով գտնվել է Շվեդիայի Թագավորությունում (Ստոկհոլմ)՝ մասնակցելու Շվեդիայում ՀՀ դեսպանության և Շվեդիայի ԱԳՆ կողմից կազմակերպված «Գործարար համաժողով Հայաստանի վերաբերյալ» (Business Seminar on Armenia) թեմայով միջոցառմանը, որին մասնակցել են շվեդական գործարար և պետական ոլորտի ավելի քան 50 ներկայացուցիչ։ Միջոցառմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի բարձր […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

18:49 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

18:36 30.04.2025

Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումները

Կառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

18:27 30.04.2025

Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի Հայաստանում

Ապրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...

BACK_TO_TOP