08:49 14.06.2019
Թիմոթի Օլիֆանտը, որը «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում մարմնավորել է դերասան Ջեյմս Սթեյսիին, պատմել է, որ Տարանտինոյի ֆիլմի նկարահանումների հրապարակում ռեժիսորը դերասաններին խիստ արգելել է օգտվել սմարթֆոններից:
«Նրա նկարահանման հրապարակը մյուսներին նման չէ: Քվենտինի մոտ նկարահանումներին չկան հեռախոսներ: Եթե հանեցիր հեռախոսդ, ապա վերջ, դու ազատված ես, գնա տուն»,- պատմել է դերասանը:
Տարանտինոն նկարահանումների հրապարակում տեղադրել էր մի փոքրիկ կրպակի նման մի բան, որտեղ բոլոր դերասանները հանձնում էին հեռախոսները: Եթե զանգելու անհրաժեշտություն կար, ապա պետք է դուրս գային փողոց:
«Ինձ թվում է՝ մթնոլորտ ստեղծելու համար էր արվում այդ ամենը, որ մեկ վայրում բոլորս կենտրոնանայինք ֆիլմի վրա: Հենց դա էլ մենք անում էինք: Մենք այնտեղ մեր մյուս գործերով չէինք զբաղվում: Բոլորս մեր գործին շատ լուրջ էինք վերաբերվում: Դա իսկապես մեծագույն նվեր էր դերասսանների և նկարահանող խմբի համար»,- ասել է Օլիֆանտը:
20:22 13.07.2025
Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին․ ԷրդողանԹուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում (ԱՄԷ) մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Անկարան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Հուլիսի 10-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում […] ...
20:19 13.07.2025
Մարսից Երկրի վրա հայտնված ամենամեծ քարը կվաճառվի աճուրդումՄարսից Երկրում հայտնված 25 կգ քաշով քարը աճուրդի կհանվի Sotheby’s-ում։ Ակնկալվում է, որ այն կվաճառվի 2-4 միլիոն դոլարով։ Նման բարձր գինը բացատրվում է նրանով, որ սա Մարսից Երկրի վրա հայտնաբերված ամենամեծ քարն է։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աճուրդի տանը, NWA 16788 նմուշը երկնաքարի մի մասն է, որը Մարսի մակերևույթից դուրս է եկել […] ...
20:03 13.07.2025
Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվենԳերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...
19:20 13.07.2025
Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...