Դատավորի՝ կաշառք ստանալու գործով դատաքննությունը սկսվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+27.09 oC

Դատավորի՝ կաշառք ստանալու գործով դատաքննությունը սկսվեց

18:05 13.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր սկսվեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը: Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրված՝ 2500 դոլար կաշառք ստանալու, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին կաշառք ստանալուն օժանդակելու համար:

2019 թվականի մարտի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանը և, որպես օժանդակող, փաստաբան Վահագն Դանիելյանը: Երևան-Սևան մայրուղում Հեբոյանի վարած մեքենան կանգնեցրել են ԱԱԾ աշխատակիցները, խուզարկել և հայտնաբերել 2500 դոլար հատուկ նյութով մշակված գումար:

Ըստ մեղադրանքի՝ Հեբոյանն այդ գումարը ստացել է քաղաքացի Բենիկ Հարությունյանից՝ մոտ 3.5 մլն դրամ պետական տուրքերից վերջինիս  ազատելու խոստումով: Կաշառք ստանալուն օժանդակել է փաստաբանը: Նա է ուղղորդել քաղաքացուն գումարը ոչ թե առձեռն տալ, այլ նետել փաստաբանի մեքենայի սրահը: Դատավորի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ: Երկուսն էլ կալանքի տակ են:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր ինքնաբացարկ է հայտնել այս  գործով և այն մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին: Հենց առաջին դատական նիստին պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին այն հիմնավորմամբ, որ կողմերը պատշաճ ծանուցված չեն եղել մայիսի 27-ի դատական նիստի մասին: Պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքերով՝ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Հեբոյանի պաշտպաններին պատշաճ չի ծանուցել նրա խափանման միջոցի գործով մայիսի 27-ին տեղի ունեցած նիստի մասին, պաշտպանների բացակայությամբ նիստ է անցկացրել՝ չնայած Հեբոյանի պնդումներին, որ նիստը հետաձգվի: Իսկ ամբաստանյալ Հեբոյանը, իր կամքին հակառակ, բռնությամբ է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել դատարան: Ամբաստանյալը ցույց է տվել նաև իր նկատմամբ կիրառված բռնության հետևանքով ստացված վնասվածքները:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Պետական մեղադրողը հրապարակել է մեղադրանքը:

Ըստ այդմ՝ Հեբոյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 1999 թվականից:

«2019 թվականի մարտի 27-ին Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու-ստանալու նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և հանդիպել է Վահագն Դանիելյանին գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը ևս, խուսափելով գումարն առձեռն վերցնելուց, Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս այն պատուհանից  գցի դրսում կայանված անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի մեքենայի սրահը, ինչը Բենիկ Հարությունյանը կատարել է»:

Երեկոյան փաստաբանը Կոտայքի մարզի գյուղերից մեկում գումարը տալիս է դատավորին: Երկու ամբաստանյալներն իրենց մեղքը չընդունեցին: Դատավորը պարզաբանեց, որ նրանք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, որը նախատեսում է պատիժ՝ 7-12 տարվա ազատազրկում՝ գույքի ամբողջական բռնագանձմամբ կամ առանց դրա:

Ի դեպ, թե՛ Գագիկ Հեբոյանը և թե՛ Վահագն Դանիելյանը հրաժարվեցին տեսանկարահանումից: Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման կարգը. նախ՝ կհրապարակվեն քրեական գործի գրավոր ապացույցները, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, կհարցաքննեն սկզբում վկաներին, վերջում՝ ամբաստանյալներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

10:32 31.07.2025

Ռուսաստանն ու Հնդկաստանը կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերով։ Նա այս մասին գրել է Truth Social-ում։ «Ինձ համար միևնույն է, թե Հնդկաստանն ինչ է անում Ռուսաստանի հետ։ Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է։ Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

BACK_TO_TOP