18:00 15.06.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է նոր մարզադաշտը կառուցել Երևանում, բայց մայրաքաղաքում այդպիսի մեծ տարածք չկա։ Իսկ մարզերում կառուցելու դեպքում ներդրողների հետաքրքրությունն է նվազում, և դա այն դեպքում, որ հենց ներդրողների ֆինանսներով պետք է կառուցվի մարզադաշտը։ Այս մասին SHANTNEWS-ի հետ հարցազրույցում ասել է ՀՖՖ ղեկավար Արթուր Վանեցյանը։
Հիմա, ըստ Վանեցյանի, դիտարկվում են Երևանին մոտ գտնվող մարզերը, որպեսզի ներդրողը կարողանա մարզադաշտին կից հյուրանոց կամ այլ ենթակառուցվածք սարքել ու ստանալ ներդրման արդյունքը։ ՀՖՖ ղեկավարի խոսքով՝ հիմա բանակցությունները շարունակվում են ներդրողների հետ, քանի որ մարզադաշտը շատ կարևոր է լինելու Հայաստանի զբոսաշրջության համար։
Երբ մարզադաշտը պատրաստ լինի, ըստ Վանեցյանի, հայկական կողմը կկարողանա դիմել միջազգային ֆեդերացիաներին ու կարևոր հանդիպումներ հյուրընկալել սեփական մարզադաշտում։
«Ենթադրենք՝ «Ռեալը» և «Բարսելոնան» գան Հայաստանում խաղալու, պատկերացնո՞ւմ եք, Հայաստանն ու Երևանը լինելու են ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, գալու են 50-100 հազար զբոսաշրջիկներ, բերելու են իրենց հետ մեծ գումարներ, ծանոթանալու են մեր երկրին, և Երևանն ու Հայաստանը ճանաչելի են դառնալու ողջ աշխարհում», – ասել է Վանեցյանը։
15:26 19.06.2025
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք15:16 19.06.2025
«Ֆլորիդա Փանթերզը» 2-րդ տարին անընդմեջ նվաճել է Սթենլիի գավաթըՍթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ սերիայի 6-րդ խաղում «Ֆլորիդա Փանթերզը» 5-1 հաշվով հաղթել է «Էդմոնտոն Օյլերսին»՝ պատմության մեջ 2-րդ անգամ նվաճելով Սթենլիի գավաթը: Փոլ Մորիսի թիմի կազմում 4 գոլով աչքի է ընկել Սեմ Ռեյնհարթը: Նախորդ անգամ եզրափակիչ դիմակայության մեկ խաղում դարպասի գրավմամբ 4 անգամ աչքի էր ընկել «Մոնրեալ Կանադիենսի» լեգենդար հոկեյիստ Մորիս Ռիչարդը (1957 թ.): «Ֆլորիդա […] ...
15:11 19.06.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ...
15:07 19.06.2025
Նիկոլ Փաշինյանի ելույթը 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Վարչապետն օգտակար է համարել կատարողականի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում խոսվել է իշխող քաղաքական թիմի կառավարման տարիների մասին: «Դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման յոթ տարիների մասին»: Նիկոլ Փաշինյանը խոսել է հավասարակշռված արտաքին […] ...
14:54 19.06.2025
Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին՝ մեկնաբանելով այն տեսակետները, որ Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ «Շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ և իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, […] ...
14:45 19.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի […] ...