Երևան-Սևան ավտոճանապարհին «ԳԱԶ-33021»-ը բախվել է խորովածի մանղալին, ապա կողաշրջված հայտնվել ծառերի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Երևան-Սևան ավտոճանապարհին «ԳԱԶ-33021»-ը բախվել է խորովածի մանղալին, ապա կողաշրջված հայտնվել ծառերի մեջ

20:10 16.06.2019

Հունիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:20-ի սահմաններում, 33-ամյա Ռ.Ղ.-ն իր վարած «ԳԱԶ-33021»-ը մակնիշի 35 VZ 354 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված խորովածի մանղալին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել բետոնե հատվածին և կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի մեջ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խորովածանոցի աշխատակիցները, իսկ վարորդն էլ՝ ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերել ոչ միայն իրեն օգնության ձեռք մեկնած քաղաքացիների, այլև օպերատիվորեն ժամանած Ճանապարհային ոստիկանության ծառայողների նկատմամբ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

14:22 20.05.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գերմանիա հարաբերությունները կայուն զարգանում են, եւ դրան նպաստում են վերջին շրջանում ակտիվ փոխայցերը թե՛ օրենսդիրի եւ թե՛ գործադիրի մակարդակով: ԱԺ փոխնախագահը […] ...

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

09:54 20.05.2024

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ մասնակցելու է Համաշխարհային անվտանգության ֆորումին: «Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ»,-հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ ...

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

09:36 20.05.2024

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին. «Իրանից ստանալով սարսափելի լուրեր, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, ԱԳՆ գործընկերներին և Իրանի բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում»։ ...

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

09:33 20.05.2024

Գործակարգավարական խորհրդակցություն՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը, որը վարում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   ...

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

09:06 20.05.2024

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին այս ծանրագույն պահին` մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Վսեմություն Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձե՛րդ Վսեմություն, Ցնցված եմ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու բոթից։ Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի […] ...

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

11:53 19.05.2024

Ադրբեջանա-իրանական սահմանին մեկնարկել է Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը

Ադրբեջանի  և Իրանի պետական ​​սահմանին մեկնարկել է նախագահներ Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ ...

BACK_TO_TOP