19:00 17.06.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է Բարձրագույն դատական խորհրդի դատավորների հրաժարականի մասին և մեկնաբանել, թե ինչ է դա նշանակում:
«Մենք գործ ունենք իր նախադեպը չունեցող գործընթացի հետ, երբ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն մարմիններից մեկի անդամները հրաժարական են ներկայացնում: Փաստացի կարող ենք արձանագրել, որ ԲԴԽ-ում այս պահին գոյություն ունեն 5 անդամներ, որոնք այլևս չեն կարող որևէ գործունեություն ծավալել այն պարզ պատճառաբանությամբ, որ քվորում չկա: Այս համատեքստում բնական եմ համարում այս գործընթացի տրամաբանական հասցնելն ավարտին, նաև դատական իշխանության շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարման համատեքստում»,- ասաց Նորիկյանը:
Փաստաբանն օրինաչափ է համարում ԲԴԽ անդամների հրաժարականը:
«Այն ազդակները, որ եկան հասարակությունից, և ընդհանրապես նոր իրողությունների պայմաններում դատական իշխանության նկատմամբ ունեցած անվստահության ազդակները բերեցին այն հանգրվանին, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամները ցուցաբերում են որոշակիորեն վարքագիծ՝ ըստ էության հասկացնելով, որ նրանք այլևս անելիք չունեն ԲԴԽ-ում, հնարավորություն ստեղծելով, որպեսզի նոր անդամների ներգրավմամբ ԲԴԽ-ն առաջիկա տարիների ընթացքում իրականացնի այն առաքելությունը, որը միտված է դատարանների անկախության ապահովմանը»,- ասաց նա:
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...
17:54 09.06.2025
Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստինՀամաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...