«Նա ինքն է իր թարթիչները կտրել, այլ բռնության հետքեր չկան». դասվար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

«Նա ինքն է իր թարթիչները կտրել, այլ բռնության հետքեր չկան». դասվար

16:17 14.11.2017

Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող աշակերտներից մեկի մայրը՝ Մարինե Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ դպրոցում իր որդուն ծեծի են ենթարկել, սկոտչով կապել են ձեռքերը և կտրել են թարթիչները: Մայրը նշված գործողությունների մեջ մեղադրում է նույն դասարանի մի քանի աշակերտների, ինչպես նաև ուսուցչական անձնակազմին` անտարբերության համար:

Երեխայի դասվարը՝ Վերոնիկա Բաբաջանյանը նշել է, որ ոչ ոք 7-ամյա տղային չի ծեծել: Նրա խոսքով՝ տղան սոցմանկավարժի հետ անցկացվող դասերից մեկի ժամանակ նրան հարցրել է, թե արդյոք կարելի է հոնքերը կտրել, սոցմանկավարժն էլ նրան պատասխանել է, որ ոչ: Հաջորդ օրը արդեն երեխան դպրոց է եկել թարթիչները կտրած, ծեծի հետքեր նրա վրա դասվարը չի նկատել: Կտրած թարթիչների մասին նա հայտնել է երեխայի  վարորդին, վարորդն էլ երեխայի հորը: Վերոնիկա Բաբաջանյանի խոսքով՝ թարթիչները կտրելու օրը երեխան մնացել է մոր տանը: Երբ դասվարը նրան հարցրել է, թե ինչի համար է թարթիչները կտրել՝ երեխան պատասխանել է. «Ուզել եմ աչքերիս գույնը տեսնել»: Դասվարը մեզ հետ զրույցում նշեց, որ մայրը հազվադեպ է դպրոց եկել, միայն հորն են տեսել, իսկ առօրյա հարցերը քննարկել են նրանց վարորդի հետ: Տղան էլ հատուկ կարիքներ ունեցող երեխա է: «Երեխային երբ հարցնում են, թե քեզ ծեծե՞լ են, նա պատասխանում է՝ մեկ այո, մեկ էլ՝ ոչ: Տարբեր մարդկանց է նշում ու բացի այդ՝ նրա նշած անունով երեխա մեր դասարանում չկա: Նա անընդհատ Մինաս է ասում»,-ասաց նա: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

19:20 10.07.2025

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

19:12 10.07.2025

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

19:06 10.07.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

19:00 10.07.2025

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

Բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 10.07.2025

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

BACK_TO_TOP