16:03 18.06.2019
Մանվել Գիգորյանի և Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ այսօր ամբաստանյալ Գրիգորյանը կրկին ներկա չէր: Դատարանը բանավոր տեղեկացել էր, որ նրան հնարավոր չէ տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոնից առողջական խնդիրների պատճառով:
Դատարանը հրապարակեց մի գրություն Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված, որի համաձայն` Մանվել Գրիգորյանը «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ն նվիրաբերում է պետությանը` որպես պետությանը հասցված նյութական վնասի փոխհատուցում:
Նույն գրությամբ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հետաքրքրվել է, թե որքա՞ն է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ և շարժական գույքի վրա:
Հիշեցնենք՝ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դեռևս 2018թ. հոկտեմբերին էր հայտնել կառավարությանը, որ Գրիգորյանը ցանկություն է հայտնել «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Պաշտպանը տեղեկացրել էր, որ Գրիգորյանը պատրաստ է ընկերության 100 տոկոս բաժնեմասը տրամադրել պետությանը՝ արձանագրելով, որ այդ տարածքի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը:
Կառավարությունը, իր հերթին, նվիրատվության գործընթացի կազմակերպումը հանձնարարել է Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Նարեկ Բաբայանը դատարանին նաև հայտնել էր, թե Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ իրենց վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը և առաջարկել է կոմիտեին հարցի քննարկումը հետաձգել մինչև վնասի չափը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունների ավարտը։ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանը մեղադրվում է նաև հարկերից խուսափելու համար, իր պաշտպանյալը պատրաստ է փոխհատուցել այդ վնասը, սակայն տեխնիկական պատճառով գործընթացը չի կատարվում.
«Իմ պաշտպանը զրկված է օրենքով նախատեսված՝ վնասի չափը փոխհատուցելու իրավունքից»:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նկատեց, որ գործի նյութերը դեռևս չեն հետազոտվել: Այս պահի դրությամբ արգելանք է դրված Գրիգորյանի, նրա մերձավորների ամբողջ գույքի, այդ թվում բաժնետոմսերի, տրանսպորտային միջոցների վրա։ Դատարանը նկատեց, որ նախ` պետք է քննարկվի գույքն արգելանքից հանելու միջնորդությունը, ապա նոր վնասի փոխհատուցման հարցը։ Սակայն այդ քննարկմանը պետք է ներկա լինի ամբաստանյալը:
Դատական կիստը հետաձգվեց մինչև հունիսի 25-ը:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...