19:57 18.06.2019
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Երևանի աղմուկի խնդրին.
«ԱՆ-ն, իմ գրավոր հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ աղմուկի մակարդակը Երևան քաղաքում գնահատելու նպատակով՝ նախարարության մասնագետների կողմից իրականացվում են չափումներ՝ Երևան քաղաքում աղմուկի քարտեզ կազմելու համար: Սակայն վերջնական քարտեզ դեռ չունենք, կունենանք միայն 2022 թվականին»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ երկու տարի սպասելը ճիշտ չէ, քանի որ Երևանի փոքր կենտրոնում աղմուկի թույլատրելի քանակն արդեն իսկ գերազանցվում է 25-30 դեցիբելով:
ԱԺ պատգամավորը հիշեցրել է, որ աղմուկը վտանգավոր է մարդու առողջության համար: Երևանում աղմուկի «առյուծի բաժինը» տրանսպորտային միջոցներինն է, որոնց թիվը տարեցտարի ավելանում է՝ թռիչքաձև:
«Ավտոմեքենաներից հնչող տարբեր ճաշակի բարձր երաժշտությունը, հատկապես՝ գիշերային ժամերին, ուղղակի տհաճություն է պատճառում: Մյուս խնդիրը խլացուցիչների, այսպես ասած, «գլուշիտելների» դիվային ձայներն են, որոնք ուղղակի սարսափեցնում են մարդկանց»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ լրջագույն խնդիր է նաև մոտոցիկլետների գոյությունը, ազդանշան տալու սովորությունը:
Ըստ պատգամավորի՝ ոստիկանության կիրառած խիստ պատիժները բավարար չեն: ՀՀ ոստիկանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականին ձայնային ազդանշանի կիրառման կանոնների 18 խախտում է հայտնաբերվել ու արձանագրվել: 2018 թվականին այդ թիվն աճել է մոտ 10 անգամ՝ 117 դեպք:
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...
13:24 17.06.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին՝ ժամը 9:30-ին, մայրաքաղաքի Փիրումյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են բերել Բանավան թաղամասի բնակիչ 48-ամյա տղամարդու: Հունիսի 6-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
13:16 17.06.2025
Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցումՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան […] ...