ԿԲ-ն մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ԿԲ-ն մասամբ կվերականգնի Տիգրան Սարգսյանի օրոք վաճառված 1.5 տոննա ոսկին

13:50 19.06.2019

«Դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարն իրացվեց՝ համարելով դա տվյալ ժամանակաշրջանի համար ձեռնտու գործարք: Քայլեր արվո՞ւմ են արդյոք այդ պաշարը  վերականգնելու համար, այս պահի դրությամբ ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում»,- ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Ջավադյանը պատասխանեց.

«1.6 տոննա ոսկի ենք ունեցել բանկային, վաճառելու իմաստը եղել է երկակի, գները աճել են, և բյուջեի եկամուտների խնդիր կար, ընդունվել է որոշումը, քանի որ ոսկի տնօրինելուց շահույթ չէինք ստանում, ներդրվել է, շահույթ ունեցել ենք: Դրանից հետո աշխատանքներ են տարվել , ու ոսկին դարձել է շատ ոչ հուսալի ակտիվ, գները մեծ փոփոխության են ենթարկվում, և այսօր կան շատ ավելի հուսալի գործիքներ»,-ասել է Ջավադյանը:

Ըստ նրա, արդեն երկու տարի աշխատանք է տարվում  շվեյցարական հեղինակավոր ընկերության հետ, և Հայաստանում շուտով կբացվի ոսկու աֆինաժի գործարան: Ոսկի  արտահանողներն, այդպիսով,  հնարավորություն կունենան ոչ թե արտահանել, այլ նախ կամ հանձնել այդ գործարանին և ստանալ բանկային ձուլակտոր, կամ վաճառել այն, պետությունն էլ հնարավորություն կունենա հայկական դրամով, ազգային արժույթով գնել շուկայից: ԿԲ-ն էլ կարող է լինել լուռ բաժնետեր, որը կբերի պրոբլեմի լուծմանը:

ԿԲ նախագահն ընդունեց, որ ոսկու որոշակի պաշար նախատեսվում է վերականգնել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

19:45 13.07.2025

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

19:07 13.07.2025

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

18:57 13.07.2025

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

BACK_TO_TOP