Վերաֆինանսավորման տոկոսադրույքները դեռ չեն նվազի. ԿԲ նախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Վերաֆինանսավորման տոկոսադրույքները դեռ չեն նվազի. ԿԲ նախագահ

14:42 19.06.2019

Այսօր ԱԺ-ում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Վերջին անգամ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 2019թ-ի հունվարի 29-ին 0,25 տոկոսային կետով՝ 6 տոկոսից դառնալով 5,75 տոկոս: Դուք ձեր ելույթում նշեցիք, որ կառավարությունը նախորդ տարի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն է իրականացրել, ինչին արձագանքել է ԿԲ-ն ու պահանջարկի նվազման էֆեկտը մեղմել է: Այս 0,25 տոկոս նվազումը պայմանավորված է դրանո՞վ, թե՞ ԿԲ-ն անկախ կառավարության ցույց տված արդյունքներից նախատեսում էր այդքան իջեցնել: Եվ արդյոք սա  հնարավոր նվազագո՞ւյն շեմն է»:

Արթուր Ջավադյանը հարցը որակեց փիլիսոփայական՝ նշելով, որ նվազագույն շեմը փոփոխվում է՝ կախված տարբեր գործոններից՝ աշխարհաքաղաքական, միջազգային շուկայից եկած ազդակներ, ներքին տնտեսության զարգացումներ: Ջավադյանը նշեց, որ կա վարկավորման տոկոսադրույքների նվազում: ԿԲ նախագահը խոսեց թվերով՝ համեմատելով նախորդ տարիների ցուցանիշները:

«2015-ի ապրիլին, օրինակ, 9,9 տոկոս է եղել, 2016-ին ՝9 տոկոս, 2017-ին՝ 8,4 տոկոս, 2018-ին՝ 8,1 տոկոս, 2019-ին՝ 7,7 տոկոս: Տոկոսադրույքին վերաբերող մենք տարեկան 8 նիստ ենք անցկացնում, վերջինը՝ 1 շաբաթ առաջ ենք անցկացրել: Այդ նիստին որոշեցինք դեռ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Բայց, հաշվի առնելով գնաճի վարվելակերպը և կառավարության զսպող քաղաքականությունը, մենք համարում ենք, որ ընդլայնող ենք: Տվյալ իրավիճակում ստիպված չենք գնալ հակառակ ուղղությամբ՝ տոկոսադրույք բարձրացնելու»:

Ջավադյանը նաև նշեց, որ այս տարի չկան նաև նախորդ տարվա ռիսկերը, դա հաստատել է նաև կառավարությունը: Եվ դա գուցե տա հնարավորություն, որ առաջիկայում էլի անդրադառնան տոկոսադրույքներին և հնարավորություն ունենան այն նվազեցնել: Դա առաջիկայում, բայց այս պահին այդպիսի նախաձեռնություն դեռ չկա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

20:03 13.07.2025

Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվեն

Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

19:45 13.07.2025

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

19:07 13.07.2025

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

18:57 13.07.2025

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

BACK_TO_TOP