16:04 19.06.2019
ԱԺ լիագումար նիստում 2018թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խնդրեց, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը գնահատականներ տա` հաշվի առնելով կառավարման նախկին և ներկա գործունեությունները:
«Մինչև հեղափոխությունը ստուգումների, վերահսկողությանը որակը, բացահայտումների ծավալը ինչքա՞ն է և հետո՝ 2018թ. կեսից, երբ արդեն փոխվել էր իրավիճակ, ի՞նչ փոխվեց: Այդ տարբերությունը համեմատե՞լ եք, կոռուպցիայի կամ, ասենք, փոշիացման միջոցները ինչպիսի՞ն են եղել»:
Մելքումյանը նաև հետաքրքրվեց, հաշվեքննիչների աշխատավարձով․
«Որակյալ հաշվեքննությունը բավական թանկ է: Էդ աշխատավարձով, որ աշխատում են հաշվեքննիչները, կարո՞ղ են որակյալ հաշվեքննություն անել: Ի՞նչ եք կարծում, էդ արժեքով ծառայություն մատուցելով՝ ի՞նչ կորուստներ մենք կարող ենք ունենալ: Թե՞ էնքան որակով է հաշվեքննություն կատարվում, որ որևէ կորուստ չունենք»:
Յոլյանը նշեց, որ 2017-ից է նշանակվել պաշտոնին և իր ղեկավարած կառույցի մասին ինքը չի ցանկանում գնահատականներ տալ.
«Մեր հաղորդման նշել եմ, թե քանի գործ է ուղարկվել դատախազություն, միայն ԲԷՑ-ով մեր ուղարկված նյութերի հիման վրա 7 քրեական գործ է հարուցվել: 2008 և 2009թ. նյութերը ևս բավականին պրոբլեմային էին և մինչև 2013թ. բավական մեծ ազդեցություն ունեցան: Օրինակ` 2008թ. 4-5 դրամով Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում: Դրանից հետո շեմեր սահմանվեցին՝ կադաստրային գնից ոչ ցածր: Իսկ ինչ վերաբերում է 2017 և 2018-ին, 2 տարում էլ շատ դեպքեր են արձանագրվել, 2018թ. ավելի շատ»:
Յոլյանը նշեց, որ աշխատավարձերի խնդիրը իրենց ցավոտ խնդիրներից մեկն է.
«2019թ. համար Նիկոլ Փաշինյանի առջև դրել եմ խնդիրը ու ստացել դրական լուծում: Բայց անգամ այդ դեպքում միանշանակ կարող եմ ասել, որ դա այն գումարը չէ, որ մենք կարողանանք լավագույն աուդիտորներին ներգրավել մեր գործում: Մեզ փրկում է այն, որ հին աշխատողների դրույքն ավելի բարձր է, քան այսօր է նախատեսված»:
20:03 13.07.2025
Գերմանիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե մաքսատուրքերի շուրջ բանակցությունները ձախողվենԳերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Լարս Քլինգբեյլը կոչ է արել արագ լուծել ԵՄ-ի և Միացյալ Նահանգների միջև առևտրային վեճը և հայտարարել «վճռական» հակազդեցություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եթե սակագնային բանակցություններն արդյունք չտան։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերից միայն պարտվողներ կան։ Դրանք ամերիկյան տնտեսության համար առնվազն նույնքան սպառնալիք են ներկայացնում, որքան Եվրոպայի ընկերությունների համար։ Ահա թե ինչու […] ...
19:45 13.07.2025
Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցելԻսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...
19:20 13.07.2025
Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...
19:07 13.07.2025
Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել էՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...
18:57 13.07.2025
Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...
18:25 13.07.2025
ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել էՏեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...