15:55 19.06.2019
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ հունիսի 19-24-ը գիշերը և կեսօրից հետո հանրապետությունում սպասվում են զգալի անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում կգրանցվի նաև կարկուտ:
Քիչ առաջ Երևանում հորդառատ անձրև էր և մեքենաների անիվները նույնիսկ տեղ-տեղ կիսով չափ ջրի մեջ էին հայտնվել:
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Ղարիբյանը SHANTNEWS.am-ին ուղարկել է փոքրիկ տեսանյութ հորդառատ անձրևից:
Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր` Մանյա Սարգսյանը, իր էջում տեղադրել է այս տեսանյութը:
https://www.facebook.com/manya.sargsyan.56/videos/2704601972901304/
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...
13:24 17.06.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 13-ին՝ ժամը 9:30-ին, մայրաքաղաքի Փիրումյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են բերել Բանավան թաղամասի բնակիչ 48-ամյա տղամարդու: Հունիսի 6-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով, խափանման միջոցը կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...
13:16 17.06.2025
Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցումՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը: ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան […] ...
13:06 17.06.2025
Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԱզգային ժողովը հունիսի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա արձանագրել է, որ բյուջեի նկատմամբ հետաքրքրվածությունը տարեցտարի աճում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է վերջինիս բովանդակությունն ավելի մատչելի […] ...