19:20 19.06.2019
Երևանում մանկապարտեզներն անվճար են, մարզերում՝ մեծ ու փոքր համայնքներում՝ վճարովի։ Սա տարածքային անհամաչափ զարգացման խնդիր է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց Սուրեն Պապիկյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը բացատրեց, որ Երևանն ունի տասնյակ ու հարյուր հազարավոր անգամներ ավելի մեծ բյուջե, քան մարզերի համայնքները, ինչի հաշվին էլ կարողացել է լուծել մանկապարտեզներն անվճար դարձնելու հարցը։ Բայց Երևանն այժմ նաև դոտացիա է ստանում, ինչը անհավասար, ավելի լավ պայմաններ է ապահովում մայրաքաղաքի համար։
Նախարարն ասաց, որ առաջիկայում կամ պետք է Երևանի զրկել այդ դոտացիայից, ինչի արդյունքում մանկապարտեզները Երևանում նույնպես վճարովի կդառնան, կամ գտնել լուծում, որով հնարավոր կլինի մարզերի մանկապարտեզները նույնպես դարձնել անվճար։ Պապիկյանն ասաց, որ կողմ չէ Երևանի մանկապարտեզները վճարովի դարձնելուն, բայցևայնպես մանկապարտեզը ծառայություն է, որի համար նույնպես պետք է վճարել։
Լուծումը, ըստ Պապիկյանի, այն է, որ համայնքները մեծացնեն իրենց ֆինանսական կարողությունները։
14:30 17.06.2025
Բնակարանային գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվել է Պրոբացիայի ծառայությունՔրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացած օպերատիվ տվյալներն իրացվեցին Արարատի մարզային վարչության ծառայողների հետ: Հունիսի 13-ին՝ ժամը 12:45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Արարատի մարզի Վարդաշեն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը: Անցած տարվա հոկտեմբերից Արտաշատի բաժնի կողմից նա հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...