Մարմաշենի վանական համալիրը սողանքային վտանգի տակ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Մարմաշենի վանական համալիրը սողանքային վտանգի տակ է

19:30 20.06.2019

Ախուրյանի կիրճում սողանքներն ակտիվացել են: Այս մասին ահազանգում է այն մասնագետը, որը տարածքում 3 տարի առաջ է ուսումնասիրություն կատարել, և հիմա սողանքի ակտիվացումը ապացուցում է գիտական պնդումներով: Ախուրյանի կիրճում առաջին սողանքային երևույթները գրանցվել են 12 տարի առաջ: Դրանից հետո նույն երևույթը նկատվել է տարբեր տեղամասերում:

Ամենախոշոր սողանքը տեղի է ունեցել 3 տարի առաջ՝ 2016թ. ամռանը, ինչը մինչ օրս մասնագետների համար տարօրինակ է: Սողանքները սովորաբար գարնանն ու աշնանն են ակտիվանում: Սողանքների ակտիվացման պատճառը, ըստ մասնագետի, մարդածին ու տեխնածին է, դրան նպաստել են նաև տարածքի անկառավարելի ջրային հոսքերը: Ստորգետնյա ջրերը աղբյուրների տեսքով դուրս են գալիս ընդերքից ու նորից ներծծվում հողի մեջ:

Ախուրյանի կիրճում սողանքային 6 տեղամաս կա: Դրանցից յուրաքանչյուրը առանձին վտանգ է ներկայացնում: Իսկ ամենամեծ վտանգը, ըստ մասնագետի, սպառնում է Մարմաշենի վանական համալիրին: Ակտիվացել է սողանքի նաև այն հատվածը, որի հարևանությամբ եկեղեցին է:

3 տարի առաջ կատարված ուսումնասիրությունների արդյունքով նաև եզրակացություն է տրվել, թե ինչպես կանխել սողանքի ակտիվացումը: Եվ հիմա մասնագետն ու գյուղի վարչական ղեկավարը բարձրացնում են այդ նպատակով ֆինանսական հատկացումների հրատապության հարցը:

«Եթե հանկարծ ակտիվանա սողանքի աջակողմյան լանջը, դա ուղղակի կազդի եկեղեցու վրա: Եկեղեցին կառուցվել է կայունացած սողանքի վրա: Ժամանակին այդ տարածքում սողանք է եղել, կայունացել է, իսկ վերևի մասը գտնվում է ակտիվ վիճակում և հիմնական վեկտորն ուղղված է SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռոլան Գասպարյանը:

Ըստ մասնագետի` տարածքում կանխարգելիչ միջոցների կիրառումը հրատապ է: Սողանքային տարածքը, ըստ նրա, գոնե պետք է սահմանազատվի՝ մարդկանց մուտքն արգելելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

18:07 22.07.2025

Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները․ Կալլաս

Եվրամիությունը պատրաստ է դիմել տարբեր հակազդեցությունների, եթե Իսրայելի ղեկավարությունը հրաժարվի կատարել իր պարտավորությունները՝ պաշտպանելու Գազայի հատվածի խաղաղ բնակիչներին և թույլատրելու մարդասիրական ավտոշարասյուների մուտքը անկլավ, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը: «Եթե Իսրայելը չկատարի իր պարտավորությունները, կքննարկվեն հակազդեցության բոլոր տարբերակները», – գրել է նա X-ում։ Կալլասի խոսքով՝ հրեական պետության արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի հետ […] ...

SHANTNEWS

18:00 22.07.2025

SHANTNEWS

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

17:52 22.07.2025

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և մտքեր փոխանակել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: ...

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...

BACK_TO_TOP