Ադրբեջանը կարո՞ղ է մտնել ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համակարգի մեջ․ հարց Վանեցյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+30.09 oC

Ադրբեջանը կարո՞ղ է մտնել ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համակարգի մեջ․ հարց Վանեցյանին

14:08 20.06.2019

ԱԱԾ պետն այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց ՀԱՊԿ կազմում տեղեկատվական անվտանգության համակարգ ստեղծելու մասին համաձայնագրի վավերացման հարցը։ Սակայն ԱԺ քննարկումը գնաց այլ ուղղությամբ, և պատգամավորները Արթուր Վանեցյանին հարցեր տվեցին այն մասին, թե կարո՞ղ է ՀԱՊԿ պետություններից որևէ մեկը այդ համակարգի ինֆորմացիան փոխանցել Ադրբեջանին։

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ որոշ պետություններ նաև այլ կազմակերպությունների անդամ են, կարո՞ղ են ՀԱՊԿ համակարգում եղած ինֆորմացիան նրանք փոխանցել այլ պետությունների, օրինակ` Ադրբեջանին։ Վանեցյանն ասաց, որ նման թույլտվություն չկա, սակայն իրենք կաշխատեն նաև այն ուղղությամբ, որ «լուռ փոխանցումներ» էլ չլինեն։

«Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ խոսեց որոշ պետությունների կողմից Ադրբեջանին այդ համակարգի ներքին տեղեկատվությունը փոխանցելու հնարավորության մասին։ Վանեցյանն ասաց, որ այդ համակարգը գործելու է ՀԱՊԿ անունից և ինտեգրված չի լինելու Հայաստանի նմանատիպ համակարգի հետ։ Այսինքն` եթե ինֆորմացիա փոխանցվի, դա լինելու է ՀԱՊԿ ընդհանուրը, ոչ թե Հայաստանի մասնավորը։

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանին էլ պատասխանելիս Վանեցյանն ասաց, որ առհասարակ Հայաստանում է որոշվելու՝ որ տեղեկատվությունը պետք է տրամադրել երկրորդ կամ երրորդ կողմին, որը ոչ։ Հետևաբար, ՀԱՊԿ համակարգում կարելի է բացառել այնպիսի տեղեկությունների տրամադրումը, որ սպառնում են Հայաստանի անվտանգությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

10:16 31.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

10:00 31.07.2025

Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

09:55 31.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

09:50 31.07.2025

Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

09:40 31.07.2025

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

09:30 31.07.2025

«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...

BACK_TO_TOP