Ամուսնալուծությունից հետո Ադելը 10 կգ նիհարել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+31.09 oC

Ամուսնալուծությունից հետո Ադելը 10 կգ նիհարել է

22:28 21.06.2019

Ամուսնալուծությունից հետո երգչուհի Ադելը սկսել է իր կազմվածքին հետևել և ուշադրություն դարձնել սեփական անձին: Աղբյուրներից մեկը փոխանցել է, որ երգչուհին այժմ ավելի լավ է զգում և վայելում է կյանքը:

31-ամյա երգչուհու կյանքը ամուսնալուծությունից հետո ավելի լավ է դարձել: Ժամանակի մեծ մասը նա անցկացնում է 6-ամյա որդու՝ Անժելոյի հետ, ինչպես նաև չի մոռանում սեփական ժամանցը կազմակերպելու մասին: Օրեր առաջ նա այցելել է Spice Girls շոուին, որտեղ երկրպագուներին ներկայացել է նոր կերպարով: Երկրպագուները նկատել են, որ երգչուհին զգալի նիհարել է:

Հայտնի է դարձել, որ Ադելը հաճախում է պիլատեսի դասերի, որոնք ուղղված են մկանային զարգացմանը:

«Ադելն ուղղակի հիացած է մարզումներով: Նրանք ոչ միայն տրամադրություն են բարձրացնում, այլև օգնում են  նիհարել: Նա արդեն 10 կգ նիհարել է, իրեն շատ լավ է զգում և իր կյանքում նոր փուլ է սկսվել»,- ասել է երգչուհու մտերիմներից մեկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

13:00 22.07.2025

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

12:50 22.07.2025

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

Ամերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։   ...

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

12:40 22.07.2025

AP. ՆԱՏՕ-ն համակարգում է հրետանային արկերի և այլ զինամթերքի մատակարարումը Ուկրաինա

ՆԱՏՕ-ն արդեն համակարգում է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթների, այդ թվում՝ նոր զինամթերքի և հրետանային արկերի փոխանցումը, Associated Press-ին հայտնել է դաշինքի խոսնակը։ Նրա խոսքով՝ մատակարարումները ներառում են նաև Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ռազմական օգնությունը։ Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Կիևին զենքի և ռազմական տեխնիկայի փոխանցումը շարունակելու իր որոշման մասին, եթե Եվրոպան վճարի նման […] ...

Հրդեհ ավտոմեքենայում

12:30 22.07.2025

Հրդեհ ավտոմեքենայում

Հուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

12:25 22.07.2025

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ Ունիվերսիադա

Գերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

12:21 22.07.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...

BACK_TO_TOP