20:52 21.06.2019
Թբիլիսիում իրավիճակը լարվել էր հատկապես գիշերը: Խորհրդարանի շենքի առջև հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը գործողություններ է իրականացրել, երբ նրանք փորձել են խորհրդարանի շենք ներխուժել: Ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել, ցուցարարների ուղղությամբ կրակել են ռետինե փամփուշտներով: Ստույգ վիրավորների թիվը հայտնի չէ:
Պաշտոնական տվյալներով՝ միջադեպից հետո Թբիլիսիի տարբեր բուժհիմնարկներ է դիմել 240 մարդ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Տուժել են նաև լրագրողներ, 80 ոստիկան: Վրաստանի միայն Առաջին ալիքի 5 աշխատակից մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այժմ տարբեր հիվանդանոցներում են մնում մոտ 120 տուժածներ: Նրանցից մեկի տեսողությունը հնարավոր չի լինի վերականգնել: Ի դեպ, ենթադրվում է , որ ոստիկանության երեկվա գործողություններից հետո տուժածների թիվն ավելի շատ է, քան մայրաքաղաքի բուժհիմնակներ դիմածներինը։ Հիվանդանոցներ են դիմել միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձինք:
Մինչ այժմ հնարավոր չի եղել բացահայտել 50 տարեկանից բարձր մի մարդու ինքնությունը: Նրան ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Հիվանդի վիճակը ծանր է, նա միացված է արհեստական շնչառության սարքին։
Առաջին ալիքի օպերատոր Կախա Ջոնջուան հոսպիտալացվել էր մասնագիտական գործունեության ժամանակ գլխին ստացած փամփուշտից:
« Ցուցարարաների շարքում էի կանգնած ՝ ուղիղ ոստիկանության դիմաց, հարմար կադր էի փնտրում այն բանից հետո, երբ ցուցարարների առաջին շարքերն արդեն խախտվել էին, հանկարծ զգացի, որ գլուխս սկսում է տաքանալ: Փամփուշտ էր կպել: Գիտակցությունս կորցրի: Վտանգ կար, որ կարող էի տեսողությունս ևս կորցնել: Սակայն պարզվեց՝ արյունազեղում է, կվերականգնվի»,- ասել է նա:
19:45 12.07.2025
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով սիրիացի փախստական է զոհվելԻսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Էլ-Խիյամ քաղաքի ծայրամասին, որի հետևանքով զոհվել է սիրիացի փախստական, ասվում է երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։ «Թշնամու կործանիչը հրթիռ է արձակել Վատ ալ-Խիյամ շրջանում գտնվող դատարկ տան վրա, որտեղ բնակվում էր մահացած սիրիացի քաղաքացին: Նրա մարմինը գտել են տեղի փրկարարները՝ փլուզված շենքի փլատակները մաքրելիս», […] ...
19:34 12.07.2025
Ադրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի ՍիրիաԱդրբեջանական գազը մոտ ապագայում կարտահանվի Սիրիա, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։ Սիրիայի նախագահը շաբաթ օրը կատարել է իր առաջին աշխատանքային այցը Ադրբեջան։ «Ադրբեջանական գազը կարտահանվի Սիրիա։ Մոտ ապագայում կիրականացվի Թուրքիայի միջոցով Սիրիա ադրբեջանական գազի արտահանման նախագիծ, որը կնպաստի Սիրիայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը», – ասել է Ադրբեջանի […] ...
19:21 12.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիներիՀուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...
19:10 12.07.2025
ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր ԼեյենըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...
18:57 12.07.2025
Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխաԳազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...
18:45 12.07.2025
Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնինՆիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...