13:20 22.06.2019
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Ձորակապ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ պաշտոնական դիրքը չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն և նույն գյուղի բնակիչ Ժ. Ա.-ը փաստաթղթեր կեղծելու միջոցով սեփականաշնորհել են Ժ.Ա.-ի կողմից ապօրինի զավթած հողատարածքները և դրանց վրա կառուցված շինությունները:
ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն 2014 թվականի ընթացքում կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածքներ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին ուղղված բովանդակությամբ կեղծ գրություններ: Դրանցում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, թե իբր Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991թ. որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից Ձորակապ համայնքի բնակիչ Ժ. Ա.-ին է հատկացվել 0,065457 հա և 0,017445 հա՝ հողատարածքներ: Վերջինս հիշյալ կեղծ փաստաթղթերը հողամասի հատակագծերի, շինությունների բնութագրերի, հողամասերի վրա առկա շինությունների հատակագծերի և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որոնց հիման վրա 2014 թ. ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։ Այնուհետև, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, Ժ.Ա.-ն, 2015թ. ՀՀ անունից հանդես եկող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր, ընդհանուր շուրջ 84 մլն դրամով օտարել է նշված հողատարածքներն ու դրանց վրա առկա գույքը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազի կողմից նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի10:16 31.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 31-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 20.6 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 31.07.2025
Ռոնալդուի թիմը նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն ԱվստրիայումՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որտեղ հանդես է գալիս «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն, եղանակի պատճառով նախատեսվածից շուտ կավարտի մարզական հավաքն Ավստրիայում, հայտնում է Kronen Zeitung-ը: Սաուդյան ակումբը պետք է Ավստրիայում մնար մինչև հաջորդ երկուշաբթի, սակայն պատրաստվում է արդեն հինգշաբթի մեկնել Պորտուգալիա: Որոշման պատճառն Ավստրիայում առատ տեղումներն են, իսկ խոնավ խոտածածկը մեծացնում է վնասվածք […] ...
09:55 31.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 31-ին ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի ք. Գորիս, Սյունիքի, Սյունիքի Նրբ. , Երվանդունիների փողոցների ջրամատակարարումը: ...
09:50 31.07.2025
Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններՀՀ դեսպան Վահագն Աֆյանին Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կենտրոնական գրասենյակում ընդունել է խորհրդի գլխավոր տնօրեն Կ. Նանդինի Սինգլան։ Այս մասին հայտնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային հարուստ կապերի հետագա խորացման առարկայական նախաձեռնություններ, այդ թվում՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կայանալիք Հնդկական միջազգային ժողովրդական 9-րդ փառատոնին հայկական մշակութային խմբերի մասնակցությանն […] ...
09:40 31.07.2025
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ. ՌԴ ԱԳՆՌուսաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները Ուկրաինայի հետ, սակայն ավելի բարձր մակարդակի հանդիպումները պետք է լուրջ նախապատրաստվեն, լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Անցել է բանակցությունների երեք փուլ, և մենք պատրաստ ենք դրանք շարունակել։ Ինչ վերաբերում է ավելի բարձր մակարդակի հանդիպումներին, ապա նման հանդիպումները պետք է լրջորեն նախապատրաստվեն։ Առանց դրա, հավանաբար, վաղաժամ է դրանց մասին խոսելը», […] ...
09:30 31.07.2025
«Ռեալի» նորեկին արգելվել է մարզվել հիմնական թիմի հետՄադրիդի «Ռեալի» նորեկ Ֆրանկո Մաստանտուոնոյին արգելվել է միանալ հիմնական թիմին, Goal-ի հաղորդմամբ։ Այս մասին հայտնում է Ալվարո Էստեբանը, որն աշխատում է Remontada Blanca-ում: Մաստանտուոնոն կարող է «Ռեալի» հետ մարզվել միայն 18 տարեկանից, ինչը նշանակում է, որ մինչև նրա ծննդյան օրը՝ օգոստոսի 14-ը, ֆուտբոլիստը պետք է մարզվի մենակ, և նրան արգելված է հանդիպել Չաբի Ալոնսոյի թիմի […] ...