22:09 22.06.2019
Այսօր լեգենդար Մերիլ Սթրիփի ծննդյան օրն է, նա դառնում է 70 տարեկան: Ասում են՝ Մերիլը հաջողակ է առաջին հերթին նրա համար, որ կարողանում է կյանքի մատուցած ամեն վայրկյանը վայելել, կարողանում է յուրաքանչյուր մարտահրավեր արժանապատիվ ընդունել և քայլել առաջ:
SHANTNEWS.am-ը ներկայացնում է դերասանուհու կյանքի կանոններն ու հետաքրքիր մտքերը:
«Ծնողներս մանկուց ինձ ասում էին, որ ես շատ գեղեցիկ եմ, բայց մորաքույր Ջեյնն ինձ սիրեց այն ժամանակ, երբ ես մեծացա: Նա ինձ համոզեց, որ փոքր ժամանակ ահավոր տգեղ երեխա եմ եղել և շատ եմ սիրել բոլորին ղեկավարել»:
«Երիտասարդ տարիքում ես մի ապուշի հետ նույն մեքենայում էի գտնվում և նա 120 կմ/ժ արագությամբ վարում էր մեքենան: Ես կարող էի ասել՝ «Էյ , Ջերոմ, կանգնիր, ես վախենում եմ»: Բայց ես լռում էի: Այդպես հաճախ է լինում կյանքում՝ քեզ մահվան չափ վախենալու է, բայց դու լռում ես»:
«Ինձ մեկ դուր է գալիս խոհանոցում պատրաստել, մեկ՝ ոչ: Լինում են դեպքեր, երբ սկսում եմ պատրաստել, բայց հետո ամբողջը դատարկում եմ աղբամանի մեջ ու ասում. «Այսօր մենք պիցցա ենք ուտելու»:
«Ես միշտ չէ, որ ուրախ եմ, ուղղակի հանրության ու լրագրողների մոտ երջանիկ տեսք ունեմ: Բայց ես չափազանց վատն եմ լինում, հարցրեք ամուսնուցս»:
«Ես Սոֆի Լորենի երկրպագուն եմ, իմ ամուսինը նույնպես: Այն բանից հետո, երբ նա տեսավ Լորենին ծովից դուրս գալիս, նա դեռևս ուշքի չի եկել»:
«Ես շատ կուզեի, որ Մարտին Սքորսեզեին ինչ-որ մի օր պետք գային կանացի կերպարներ: Բայց ինձ թվում է, ես ավելի շուտ կմեռնեմ, քան դա տեղի կունենա»:
«Երբ ես 40 տարեկան էի, ինձ վհուկի միանգամից 3 դեր առաջարկեցին»:
«Ես շատ ալարկոտ եմ, բայց երբ ունեմ աշխատանք, ես հավաքվում եմ, քանի որ ես շատ եմ վախենում ձախողումներից: Մի խոսքով՝ ամեն ինչ վախից է»:
«Մի բաժակ գինի՝ դա այն է, ինչն ինձ միշտ օգնության է հասնում»:
«Սեր, սեքս և ուտելիք: Ահա այն ամենը, ինչը մեզ իրականում երջանիկ է դարձնում: Ամեն ինչ շատ պարզ է»:
«Ես, այնուամենայնիվ, շատ երկար քիթ ունեմ»:
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...
12:30 22.07.2025
Հրդեհ ավտոմեքենայումՀուլիսի 22-ին, ժամը 10:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:49-ին, մարվել՝ 11:04-ին: […] ...
12:25 22.07.2025
Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի ռեկորդ է գրանցել․ ՈւնիվերսիադաԳերմանիայի Ռայն-Ռուր շրջանում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերում (Ունիվերսիադա) Հայաստանի ներկայացուցիչ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճ մրցաձևում ցույց է տվել 58,19 վայրկյան արդյունքը և գրանցել Հայաստանի ռեկորդ։ 22-ամյա մարզուհին մասնակցել է նաև 100 մետր բաթերֆլայ մրցաձևին՝ 1,01,35 րոպե արդյունքով 43 մասնակիցների պայքարում զբաղեցնելով 20-րդ տեղը։ Աշոտ Չախոյանն էլ 100 մետր ազատ ոճ լողատարածությունը […] ...
12:21 22.07.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. բնակարանային գողություն մեղադրվող Ն.Գ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին, հայտմում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ...
12:12 22.07.2025
Հիմնանորոգվում է Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհըՄեկնարկել է Տ-1-33, Կոշ (Տ-1-8)-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
12:05 22.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...