14:20 24.06.2019
Հայկական պետական մանկավարժական համալսարանում ընթանում է «Խորհրդային Հայաստանը 1920-1930-ական թվականներին» խորագրով գիտաժողով: Բացման խոսքով հանդես է եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Գիտաժողովին քննարկվում են Խորհրդային Հայաստանի խնդիրները՝ քաղաքական գործընթացներից մինչև տնտեսություն և կենցաղ:
Նշենք, որ Մանկավարժական համալսարանում գործում է «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիա, որի նպատակն է ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը:
«Մեր խնդիրն է նորովի ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը: Հայտնի է, որ խորհրդային տարիներին խորհրդային պատմագրությունը, կոմունիստական գաղափարախոսության թելադրանքներով պարտադրված, խիստ կողմնակալ էր ուսումնասիրում այդ ժամանակաշրջանի պատմությունը: Երբ անկախացավ Հայաստանը, մենք ընկանք այլ ծայրահեղության մեջ, սկսեցինք փնովել ամբողջ խորհրդային անցյալը: Մինչդեռ, խորհրդային անցյալն իր բացասական կողմերով հանդերձ, ուներ նաև դրական կողմեր, որովհետև խորհրդային տարիներին մշակույթ, տնտեսություն զարգացավ: Մեր առջև խնդիր դրեցինք նորովի ուսումնասիրել խորհրդային պատմությունը»,- ասաց պատմական գիտությունների դոկտոր, «Հայաստանը 1920-1991 թվականներին» գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Խաչատուր Ստեփանյանը:
ՀՀ ազգային արխիվի տնօրեն, ՀՊՄՀ Թանգարանագիտության, գրականագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանն էլ նշեց, որ մի շրջան կար, երբ հետաքրքրությունն այդ ժամանակահատվածի նկատմամբ մարել էր: Իսկ հիմա այլ է իրավիճակը:
«Մեզ անհրաժեշտ է տալ այդ 70 տարիների օբյեկտիվ գնահատականը: Գույները չեն եղել միայն սև և սպիտակ: Բարեբախտաբար, փաստաթղթերը պահպանվել են, բավականին շատ են, որ նույնիսկ մի կյանք չի բավարարի դրանք ամբողջովին ուսումնասիրելու համար»,- ասաց նա:
Վիրաբյանն անդրադարձավ նաև Այդ շրջանում Խորհրդային Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:
«Կար մի կազմակերպություն, որ կոչվում էր Կենտկոմի բյուրո: Նույնիսկ Երևանում հանրային զուգարան կառուցելու հարցը պետք է քննարկեր այդ բյուրոն և տար հավանություն: Բայց մինչ այդ նա պետք է նամակ ուղարկեր Մոսկվա և ստանար դրա համաձայնությունը: Մինչմոսկովյան շրջանում հայկական հարցերը, խնդիրները լուծվում էին ոչ թե Երևանում ու Մոսկվայում, այլ Թբիլիսում, որտեղ ստեղծվել էր Անդրկովկասյան ֆեդերացիա, որի հիմնական ղեկավարները վրացիներ էին: Ընդամենը մի դրական հարց էր լուծվել Թբիլիսում, որ Լոռին հանձնվել է Հայաստանին: Պատճառների մեջ նաև մենք ենք մեղավոր: Երբեք համերաշխ ղեկավարություն չենք ունեցել»,- ասաց նա:
10:22 12.07.2025
Թրամփը դիտարկում է Ուկրաինային հսկայական արժողությամբ զենքի մատակարարման հնարավորությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Կիևին հարյուր միլիոնավոր դոլարների արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթ տրամադրելու հարցը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Գումարը կտրամադրվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից անցյալ տարի նախագահ Ջո Բայդենի օրոք հաստատված հիմնադրամից, որը «թույլ է տալիս Պենտագոնին դուրս բերել զենքը ԱՄՆ ռազմական պաշարներից Ուկրաինայի համար», – ասվում է հաղորդագրության մեջ: […] ...
10:03 12.07.2025
Ընդհանրապես չեմ կիսում Յուրգեն Կլոպի տեսակետը․ Արսեն ՎենգերԱրսեն Վենգերը պատասխանել է Յուրգեն Կլոպի այն պնդումներին, թե աշխարհի ակումբային առաջնությունը «երբևէ հորինված ամենավատ գաղափարն է»: «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Վենգերը, ով այժմ ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման ղեկավարն է, ասել է, որ աշխարհի ակումբային առաջնությունն ունի ներգրավված թիմերի, խաղացողների և մարզիչների լիակատար աջակցությունը։ «Ես շատ ձանձրալի պատասխան եմ տալու շատ հետաքրքիր հարցի։ Բոլորը կարծիք […] ...
09:40 12.07.2025
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիան քաղաքի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինըՀուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի Սարյան 1/1 հասցեի սեփական տան բակում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով մահացել է […] ...
09:17 12.07.2025
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպումը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև մարտ ամսին ձեռք բերված խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների […] ...
09:10 12.07.2025
ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 00:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է, կա երկու տուժած: Տուժածներին […] ...
08:30 12.07.2025
Ո՞րն է Դանա Ուայթի երազանքի մենամարտըUFC-ի նախագահ Դանա Ուայթը FULL SEND PODCAST յութուբյան ալիքի եթերում մեկնաբանել է Սպիտակ տանը հնարավոր մենամարտի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Անհավանական երեկո է լինելու։ Երազանքս կկատարվի, եթե գլխավոր մենամարտում մրցեն Թոմ Ասպինալն ու Ջոն Ջոնսը։ Չեմ բացառում, որ օկտագոն վերադառնա նաև Քոնոր Մաքգրեգորը», – ասել է Ուայթը։ Նշենք, որ Սպիտակ տանը UFC-ի մրցաշար […] ...