Անառողջ քննադատությունները մեր աշխատանքի անբաժանելի մասն են. Յոլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Անառողջ քննադատությունները մեր աշխատանքի անբաժանելի մասն են. Յոլյան

14:14 25.06.2019

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց՝ իրենք ներկայացրել են 359 տարբեր առաջարկներ, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը, ու դրանցից անգամ եթե 10 տոկոսն ընդունեն, կարող է նպատակին ծառայել:

«Մեր աշխատանքում լինում են նաև մեզ ուղղված ոչ առողջ, որոշ անձնական շահերով պայմանավորված քննադատություններ, դա մեր գործի անբաժանելի մասն է, որովհետև հաշվեքննությունը շոշափում է բավական ազդեցիկ մարդկանց շահեր, հետևաբար կլինեն նաև դժգոհներ: Օրինակ՝ որոշ դժգոհներ, հավանաբար շատ անհանգստացած հաշվեքննության արդյունքներով, նրանց մի մասն արտերկրում հանգրվանած՝ փորձում են այլոց դեմքով և շուրթերով ստվեր նետել հաշվեքննության արդյունքների վրա: Դուք, թերևս, բոլորից լավ գիտեք՝ ով ով է, ինչով է զբաղվում կամ ինչն է հովանավորում: Կարդալով մեր նյութը՝ ինքներդ կհասկանաք այն շրջանակը, որին այդպես ցավեցրել են մեր նյութերը»,- ասաց նա:

Յոլյանը հիշեցրեց՝ երեկ ԱԺ դահլիճում հստակ գնահատական է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իր հասցեին արված մեղադրանքներին, խոստացավ մի քիչ ուշ ավելի մանրամասն անդրադառնալ դրանց, ապա արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի խոսքին, որը հիշեցրել էր Յոլյանի՝ էներգետիկայի նախարար աշխատած վեց ամիսները և հետաքրքրվել՝ ինչո՞ւ ԲԷՑ-ի ստուգումն այդ ժամանակահատվածին չի անդրադարձել:

Հաշվեքննիչ պալատի նախագահն ընդգծեց՝ կան հաշվեքննության միջազգային ստանդարտներ, էթիկայի ու կոռեկտության խնդիրներ, միջազգային ստանդարտներով՝ այն մարդը, որ մի տեղ աշխատել է, ստուգումներ չի անում այդտեղ: Նա օրինակ բերեց.

«Եթե մեկը որևէ նախարարությունից տեղափոխվում է մեզ մոտ աշխատանքի, էթիկայի առումով այդ նախարարությունում հաշվեքննություն անելու առումով սահմանափակում ունի»:

Յոլյանը նաև տեղեկացրեց՝ ԲԷՑ-ում իր՝ որպես նախարար պաշտոնավարած շրջանի ստուգումներ է արել ՊՎԾ-ն:

«Ինձ հասած տվյալներով՝ չեմ լսել, որ լուրջ բան է արձանագրված, ամեն դեպքում, ոչ վերահսկելի չի մնացել այդ շրջանը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP