Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Ի՞նչ են պատրաստվում կառուցել «կուկուռուզնիկի» փոխարեն. «Հրապարակ»

09:34 26.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «2005 թ. ապամոնտաժված ու հետագայում ավազի ու բազալտի հանք դարձած Երիտասարդական պալատի, որը ժողովրդի շրջանում առավել հայտնի է «Կուկուռուզնիկ» անունով, շինարարությունը վերսկսե­լու նախագիծ կա:

2005թ. հոկտեմբե­րի 20-ին Երևանի քաղաքապետարանի՝ քանդման N40 թույլտվությամբ Երևանի նախկին Երիտասարդական պալատ հյուրանոցային մասնաշենքը քանդվեց՝ «Հայսեյսվշին» և ԿՊԳՀ-ի եզրակացության հիման վրա, որը ստորագրել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը: Հետագայում տարածքը վաճառվեց մարտունեցի գործարար Էդիկ Ավետիսյանին, ով այստեղ մեծ համալիր կառուցելու «գրանդիոզ» պլաններ ուներ, անգամ միջազգային մրցույթներ անցկացրեց, տարբեր նախագծեր քննարկվեցին, որոնցից մեկը՝ հաղթո­ղը, պետք է իրականացվեր: Սակայն ինչ-ինչ պատճառներով նա հետագայում նեղացավ իշխանություններից, և շինարարությունը չիրականացվեց, իսկ բացված հորատանցքից սկսեցին ավազ հանել և վաճառել:

Դեռևս հստակ չէ, թե ինչ է կա­ռուցվելու «Կուկուռուզնիկի» փոխա­րեն, ամենահավանական տարբերակը հյուրանոցն է, նույնիսկ չի բացառվում, որ վերադառնան նախկինում անցկացված մրցույթի արդյունքնե­րին:

«Կոնկրետ քննարկումները պարոն Մեսչյանի գրասենյակում են ծավալվում: Ես, օրինակ, կուզեի, որ այնտեղ էլի երիտասարդական պա­լատ լիներ, սակայն չգիտեմ, թե որքա­նով կստացվի: Ինչ էլ որ լինի, կարևոր է, որ այդ վիճակն անպայման վերանա, հնարավոր է, որ հյուրա­նոց կամ բիզնես-կենտրոն դառնա այդտեղ:

Որքանով ես եմ տեղյակ, դեռ հաստատված նախագիծ չկա»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Էդիկ Ավետիսյանին մոտ կանգնած մեր զրուցակիցը հաստատեց, որ սեփականատերը լուրջ քայլեր է ձեռնարկում, որ այդ տարածքում շինարարությունը սկսվի, խոսվում է հյուրանոց կամ համալիր կառուցելու մասին. «Այդ կոմպլեքսը կառուցելու է լուրջ շինարարական կազմակերպություն: Ես լսեմ եմ, որ այդտեղ կոմպլեքս կառուցելու ցանկություն կա, լսել եմ, որ այդ տա­րածքի սեփականատերն այդ առու­մով ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջնական ձևավորի առա­ջադրանքը, ձևավորի ցանկություննե­րը: Գիտեք՝ երկար տարիներ այդ տարածքն այս վիճակում կանգնած է, և ինքը հիմա ձեռնարկում է լուրջ միջոցներ, որպեսզի այդ սայլը տեղից շարժվի»:

Հարցրինք, թե ինչու է հիմա որոշել սկսել շինարարությունը, գուցե վտանգ կա, որ կարող են տարածքը ձեռքից վերցնել: «Ես, ճիշտն ասած, այդ մասին չեմ մտածել, այդքան հեշտ է մարդու սեփականությունը ձեռքից վերցնելը: Որ մինչև հիմա չի կառուցվել, ճիշտն ասած, դրանում իր մեղքը չկա, ձգձգվել է ոչ այն պատճա­ռով, որ ինքը չի ցանկացել, ավելի շատ այլ անձինք, այլ կառույցներ ու այլ մարմիններ են խոչընդոտել, չեմ կարծում, որ պատճառն այն է եղել, որ նա աբստրակտ ակտիվություն է ցուցաբերել, ես կարծում եմ, որ ռեալ է կառուցելու իր ցանկությունը: Չի բացառվում, որ անդրադառնան նո­րից այդ մրցույթի արդյունքներին, և իրականացվի այդ մրցույթի հաղթողի ծրագիրը»,- ասաց մեր զրուցակիցը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

12:41 21.06.2025

Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...

Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներին

12:35 21.06.2025

Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներին

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսել է պարտությամբ: Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Ֆինլանդիայի թիմին: Ալինա Սողոմոնյանը պարտվել է Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

12:20 21.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

12:07 21.06.2025

ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական ​​միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...

SHANTNEWS

12:00 21.06.2025

SHANTNEWS

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

11:59 21.06.2025

ՀՀ-ի համար առանցքային են հարաբերությունների կարգավորումը և խաղաղությունը. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին։ «Ուղեկցում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում՝ նման կարևոր պահին։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը տարածաշրջանում, մեր անմիջական հարևանությունում, առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ»,-գրել է Միրզոյանը։ ...

BACK_TO_TOP