12:28 27.06.2019
Կառավարության նիստում այսօր քննարկվեց օրակարգում լրացուցիչ կերպով ներառված ««ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների առաջարկած այս նախագիծը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով է, որը 63 550 դրամ է, և որը փոփոխվող մեծություն է:
Գասպարյանն ասաց, որ մինչև ներկայացրած նախագիծը իրենք պատվիրակել են հետազոտություն, որ կարողանան նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատել: Նա տեղեկացրեց՝ իրենք 4 մեթոդով հետազոտություն են իրականացրել, ունեն արդյունքներ, միջին թիվ են վերցրել, դա 68 000 դրամն է, և առաջարկում են այդքանով դրական կարծիք տալ, իսկ հետո, երբ ԱԺ-ում լինեն քննարկումներ, աշխատել վերջնական փաթեթի վրա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ կարևոր է հասկանալ՝ ինչ գործնական խնդիր են լուծում սրանով, ինչ է դա փոխում մարդկանց կյանքում:
«Ուղիղ փոխելու իմաստով՝ 45 000 մարդ մասնավոր ոլորտում, 35 000՝ պետական ոլորտում, ստանում են նվազագույն ամսական աշխատավարձ»,- ասաց Գասպարյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ մեկ ժամվա նվազագույն վարձատրության չափը որքա՞ն է:
«Ես չեմ ուզում, որ մանյովրեն աշխատաժամերի միջոցով և արդյունք չստանա մասնավորում նվազագույն աշխատավարձ ստացողը»,- ասաց Գրիգորյանը:
Փոխնախարարը պատասխանեց.
«Իրավացի եք, մենք այդ հարցը անպայման հաշվի ենք առնելու, բայց մեզ համար շատ կարևոր է աշխատողների իրավունքի պաշտանությունը և արժանապատիվ աշխատանքի խնդիրը, իսկ ռիսկերի մասով՝ նույնիսկ 55 000-ի դեպքում այդ ռիսկերը կան, որ պետք է կարողանանք կառավարել»:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց, որ սա բազային աշխատավարձի փոփոխություն չի ենթադրում:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...