13:56 27.06.2019
«Ունենք համայնքապետներ, որոնք դեռ հին համակարգի, արժեհամակարգի կրողներն են, և իրենցից ակնկալել նոր տրամաբանության մեջ աշխատանք, համենայնդեպս, անիմաստ է, որովհետև իրենք նոր փոփոխությունների կրողները չեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լոռու մարզի ղեկավար Անդրեյ Ղուկասյանը։
Հարցին՝ ի՞նչ հարցերի է դա վերաբերում՝ կոռուպցիա՞, թե՞ այլ, մարզպետը պատասխանեց, որ օրենքի հետ խնդիրների դեպքում այդ համայնքների ղեկավարների հարցերով զբաղվում են իրավապահները։ Իսկ թե այդ դեպքում ինչի մասին է խոսքը, նա բացատրեց այն խոսքերով, որ այդ համայնքապետները համահունչ չեն քայլում նոր իրողություններին։
Նա ասաց, որ համայնքների ղեկավարները ընտրված պաշտոնյաներ են, և նրանց հրաժարականը կարող են պահանջել միայն նրանց համայնքների բնակիչները։ Մարզպետի խոսքերով՝ շատ լավ կլինի, եթե համայնքապետներին հանրաքվեներով հետ կանչելու հնարավորություն լինի։
Երբ նրան խնդրեցին կոնկրետ օրինակներով ասել, թե ինչ պետք է անեն այդ համայնքապետները, որ չեն անում, մարզպետը պատասխանեց, որ ներդրողների համար խոչընդոտներ են առաջացնում՝ առաջնորդվելով նախկին մեխանիզմներով։ Մարզպետն ասաց, որ այդ դեպքում ինքն անձամբ է շփվում ներդրողների հետ, իսկ համայնքապետները կարող են խոչընդոտներ հարուցել, օրինակ, հողատարածքների դեպքում, ասել, որ չունեն և այլն։
10:13 11.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 11-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 11-ի 08։00 դրությամբ կազմել է 17.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 11.07.2025
Թրամփը կարևոր հայտարարություն է արել Ռուսաստանի վերաբերյալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտարարել է, որ երկուշաբթի օրը կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի վերաբերյալ, սակայն չի բացահայտել դրա բովանդակությունը։ «Ես հիասթափված եմ Ռուսաստանից, բայց կտեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Կարծում եմ՝ երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ կարևոր հայտարարություն կանեմ», – ասել է նա՝ հրաժարվելով մանրամասներ հաղորդել։ ...
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...