16:54 27.06.2019
Երեկ երեկոյան Պոլսո Հայոց պատրիարքարանի մամլո դիվանը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պատրիարքի տեղապահի` այսօր նախատեսված ընտրությունը հետաձգվում է. ընտրությունը տեղի կունենա հուլիսի 4-ին։
Ըստ հայտարարության՝ Ստամբուլի նահանգապետարանից են ստացել պաշտոնական գրություն այն մասին, որ ընտրությունը պետք է հետաձգվի մեկ շաբաթով: Հետաձգման պատճառների մասին այլ մանրամասներ չկային երեկ, չկան նաև այսօր։
Թուրքական որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ ընտրությունը հետաձգվում է Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի աշխատանքների համակարգման հետ կապված խնդիրների պատճառով։
Շրջանառվում էր նաև վարկած, թե իրար հետ լուրջ տարաձայնություններ ունեն Պոլսի «Սուրբ Փրկիչ» Ազգային հիվանդանոցի հոգաբարձութեան ատենապետ Պետրոս Շիրինօղլուն և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, իսկ ընտրությունը հետաձգվել է կողմերից մեկի միջամտությամբ:
Այս ընտրություններում թեկնածուները երկուսն են` Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Շիրինօղլուն էլ պաշտպանում է ոչ թե Աթեշյանի, այլ Մաշալյանի թեկնածությունը:
«Ոչ ոք չգիտի, թե ինչ կա փակ դռների հետևում». այսպիսի խմբագրականով այսօր լույս տեսավ «Ակօս» պարբերականը: Անդրադառնալով ընտրությունների հետաձգմանը` պարբերականը մասնավորապես գրել էր, որ տեղապահի երկու գլխավոր թեկնածուները չեն պատասխանում այս մասին իրենց հարցերին, իսկ պատրիարքարանի հրապարակած հաղորդագրության մեջ էլ հետաձգման պատճառների մասին ոչ մի խոսք չկա:
Պետրոս Շիրինօղլուն, տեղի ունեցածը մեկնաբանելով, ենթադրել է, որ պատրիարքարանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարության միջև նամակագրության ընթացքում ոճաբանական խնդիր է ծագել:
«Պետք է զգույշ լինել այսպիսի հարցերին առնչվող թղթաբանության մեջ»,- «Ակօսին» ասել է Շիրինօղլուն:
«Ոչ մի ուրիշ բան պետք չէ փնտրել, ուրիշ խնդիր չկա, թեկնածուները հայտնի են, իսկ պատրիարքարանի դռները՝ բաց: Պոլսո միաբանության անդամներից Տ. Զագեոս ծ. վրդ. Օհանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում առաջարկում է չհավատալ շրջանառվող վարկածներից և ոչ մեկին ու պարզապես սպասել տեղապահի ընտրություններին:
12:48 21.06.2025
Վարչապետը հանդիպել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետն իր խոսքում կարևորել է Թուրքիա կատարած աշխատանքային այցը՝ ընդգծելով, որ այն իրականություն է դարձել վերջին շրջանում Թուրքիայի հետ ակտիվացած երկխոսության արդյունքում։ Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նախատեսված հանդիպման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ […] ...
12:45 21.06.2025
Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխհրաձգությունների հետ։ «Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Նյու Ջերսիում լրագրողների հարցերին Չինաստանի կողմից Իրանին օգնելու հնարավորության մասին՝ կապված Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության հետ։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, […] ...
12:41 21.06.2025
Պատրաստվում եմ Էրդողանին հրավիրել Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 2025 թվականի գարնանը Երևանում կայանալիք գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի անցկացումն ընթանալու է նաև Թուրքիայի աջակցությամբ։ «Հայաստանում հաջորդ տարի գարնանը Երևանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի […] ...
12:35 21.06.2025
Հայաստանի հավաքականը Բիլի Ջին Քինգի փլեյ-օֆֆի առաջին խաղում պարտվել է ֆիննուհիներինԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլը սկսել է պարտությամբ: Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով զիջել է Ֆինլանդիայի թիմին: Ալինա Սողոմոնյանը պարտվել է Լաուրա Հիետարանտային՝ 1-6, 0-6, իսկ Անի Ամիրաղյանը` Անաստասիա Կուլիկովային՝ 0-6, 0-6։ Զուգախաղում էլ Սողոմոնյան-Կորնեևա զույգը պարտվեց Հիետարանտային և Բլոմկվիստին՝ 2-6, 2-6։ Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ դիմակայությունը կանցկացնի […] ...
12:20 21.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
12:07 21.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն ապացույցներ չունի, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել. ՊուտինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի Թեհրանի հետ հակամարտությունը լուծել դիվանագիտական միջոցներով, բայց միաժամանակ կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: «Նա ասել է, որ կշարունակի դիվանագիտությունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Եվ երբ նա որոշի, որ դիվանագիտությունն ամբողջությամբ սպառել է իր ներուժը, որ հետագա […] ...