09:10 29.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաև Հայաստանի ԱԺ-ն:
Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն անձամբ ղեկավարի պատվիրակությունը` վերջին օրերին Հայաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ դրսևորվող վատ տոնը մեղմել-սվաղելու համար. «Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ բավականին ծանր խոսակցություն է սպասվում, մանավանդ որ նույն Արարատ Միրզոյանն էր ՔՊ համագումարում «հռչակել», որ չի ողջունում Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը»:
Հիշենք, որ Արարատ Միրզոյանն այդպես էլ ցայս պաշտոնական հանդիպում չի ունեցել ռուսաստանյան իր գործընկեր Վոլոդինի հետ։ Ինչպես Նիկոլ Փաշինյանին դեռ պաշտոնապես Ռուսաստան չեն հրավիրել, այնպես էլ՝ Միրզոյանին:
Վերջինիս հանդիպումը Վոլոդինի հետ կլինի ոչ թե պաշտոնական, այլ ֆորումի շրջանակներում: Ի դեպ, ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ ՀՀԿ-ն․ Մոսկվա կմեկնի ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարցերի պատասխանատու Արմեն Աշոտյանը»:
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...
21:37 30.04.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՃանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնել են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 1-ին՝ ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ ...
21:25 30.04.2025
Կայացել է Երևանում անցկացվելիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունըԵրևանում հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը կանցկացվի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների առաջնությունը, որին Հայաստանի ու ևս 15 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Կայացել է առաջնության վիճակահանությունը, որի արդյունքներով Հայաստանի հավաքականի ենթախմբում ընդգրկվել են […] ...