19:30 01.07.2019
Գետք գյուղի բնակիչներն այսօր` հուլիսի 1-ին, իրենց բողոքը շարունակել են Շիրակի մարզպետարանում: Գյուղացիներից մի քանիսին ընդունել է մարզպետը:
Հիշեցնենք, գյուղացիները մի քանի օր է՝ բողոքում են ոռոգման ջրի աղտոտվածությունից:
Հողերը Գետքի գյուղացիները ջրում են խիստ աղտոտված Ախուրյան գետի ջրով, որտեղ ավելացել են նաև արտադրական թափոնները, ինչի հետևանքով արդեն բերքն է վնասվում։
Մարզպետ Տիգրան Պետրոսյանը գյուղացիներին առաջարկել է ջրի մակարդակը բարձրացնելու հաշվին հոսունություն ապահովելով աղտոտվածության վտանգավորությունը նվազագույնի հասցնել։
«Իրանց մոտ կասկածներ կա, որ գործարաններից ինչ-որ մեկը էնտեղ չարտոնված լցոնումներ է անում, հիմա էդ ֆիքսելը բավականին բարդ է, ջրի մակարդակը բարձր է, երբ ունեցանք էլի էդ խնդիրը, միանգամից օպերատիվ կզբաղվենք էդ հարցով: Ոռոգման ցանցը մեր երկրի համար տարիներ շարունակ չլուծված խնդիրներից է: Շիրակի մարզը շատ լուրջ նորություն ունի՝ Կապսի ջրամբարի մասին է: Այս տարի նախագծային աշխատանքները ամբողջությամբ կավարտեն, գարնանն արդեն նախատեսվում է 26 մլն խմ ծավալով ջրամբարի վերակառուցման մեկնարկը, որը աճելու է մինչև 68 մլն խմ և ծրագրի մեջ նախատեսված է Շիրակի մարզի դաշտավայրի նոր ոռոգման մագիստրալային ցանցի կառուցումը, ինչը սկզբունքորեն կփոխի մեր գյուղատնտեսության պատկերը: Հենց էս տարածքն էլ` Գետքը, Կապսի ջրամբարի սպասարկման տիրույթում է հայտնվելու»,- այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Շիրակի մարզպետը:
Իսկ ամբողջական ոռոգման ջրի խնդիրը կլուծվի միայն Կապսի ջրամբարի կառուցումից հետո, երբ նաև ոռոգման նոր ցանց կանցկացվի Գետք գյուղի համար: Գյուղացիների դժգոհության պատճառ դարձած մյուս խնդիրը ևս կարգավորվեց: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նախազգուշացրած տուգանքները չի կիրառի:
Հիշեցնենք, որ Գյումրի-Արմավիր միջպետական ավտոճանապարհը երկու օր է, ինչ փակ էին պահում Գետք գյուղի բնակիչները։ Ոռոգման սեզոնին գետքեցիները ամեն տարի լուրջ խնդիրների են բախվում: Ախուրյան գետի աղտոտված ջուրը, որը տասնյակ տարիներ օգտագործել են ոռոգման նպատակով, դարձել է խիստ վտանգավոր:
Գետ են լցվում ոչ միայն կոյուղատար ջրեր ու աղբ, այլև արտադրական թափոններ: Դրանց պատճառով, ըստ գյուղացիների, աղտոտվածության աստիճանն ավելի է բարձրացել, ու ամբողջ ցանքատարածքների բերքն է վնասվում: Երկօրյա բողոքը, սակայն, այլ արդյունք ունեցել է, որը, մեղմ ասած, գյուղացիների սրտով չէր:
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...
19:21 01.08.2025
Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԱյսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...
19:08 01.08.2025
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենինՕգոստոսի 1-ին Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղ: Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին և շնորհավորել պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակացությամբ։ Նա հույս է հայտնել, որ կարճ ժամանակամիջոցում մասնաճյուղում ևս կիրականացվեն էական բարեփոխումներ՝ քաղաքացիների սպասարկման որակը […] ...