Շիրակի մարզում հակակարկտային կայաններն աշխատել են, բայց ցանքերը կարկուտից չեն ապահովագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզում հակակարկտային կայաններն աշխատել են, բայց ցանքերը կարկուտից չեն ապահովագրել

18:13 01.07.2019

Ամռան սկզբից Շիրակի մարզ թափանցում են կարկտաբեր ամպեր, որոնք դասվում են ամենաբարձր՝ 4-րդ աստիճանի վտանգավորության: Սա հակակարկտային կայանները սպասարկող մասնագետների դիտարկումն է: Ամպերի վտանգավորությունը բարձրացել է, փոխվել է նաև ներթափանցման աշխարհագրությունը:

Եղած կայանները կարողանում են ոչ թե ամբողջությամբ ապահովագրել ցանքերը, այլ միայն մասնակիորեն նվազեցնել կարկտահարության վնասները: Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում առանձին մոնիտորի վրա ամպերի շարժն է, թե դրանք որտեղից են գալիս ու ինչ վտանգ են ներկայացնում: Իսկ ամպի վտանգավորության չափը քարտեզի վրա արտահայտվում է դրանց գունավորվածությամբ: Որքան մուգ է ամպի գույնը, այնքան այն ավելի վտանգավոր է:

Նախորդ մի քանի տարիներին, ինչ Շիրակի մարզում հակակարկտայիններ կան ու դիտարկման ցանց, ամենաբարձր վտանգավորության՝ 4-րդ աստիճանի կարկտաբեր ամպեր մասնագետները չէին արձանագրում: Այս տարի հակառակը՝ մարզ ներթափանցում են միայն այդ տեսակի կարկտաբեր ամպերը: Ամպերի վտանգավորությունն ու ներթափանցման աշխարհագրությունն է փոխվել: Գրեթե միշտ կարկտաբեր ամպերը Շիրակի մարզ հասնում էին Թուրքիայի սահմանից, այս անգամ եկել են Վրաստանից: Անձրևներն ու կարկուտը ուղեկցվել են ուժեղ քամիներով: Քամու պատճառով էլ հակակարկտային  կայանների արդյունավետությունը նվազել է:

Շիրակի մարզում 91 հակակարկտային կայան կա: Դրանք տեղադրված են անկանոն և, ըստ մասնագետի, ոչ մի ուղղություն ապահովագրված չէ: Իսկ ամբողջ մարզին ևս 120 կայան է պետք: Մեկ անգամ չէ, որ կառավարությանը առաջարկ է ներկայացվել հակակարկտայինների ավելացման ու ռադիոլոկացիոն կայան ունենալու մասին:

Շիրակի մարզի կայանները կառավարվում են Լոռու մարզի ռադիոլոկացիոն կայանից, ինչը արդյունավետ չէ:

«Ցածր ամպերը ռադիոլոկացիոն կայանը ցույց չի տալիս: Պատճառը մեր սարերն են: Սարերը խանգարում են, որ դրանից ներքև գտնվող ամպերը տեսնենք: Արդեն 10-12 տարի ասում ենք, որ Շիրակի մարզին անհրաժեշտ է ռադիոլոկացիոն կայան ունենալ: Անցած տարի կարկտահարությունից տուժած գյուղերին «Կարմիր խաչն» էր գումարային աջակցություն տալիս: Առաջարկեցի 120 մլն դրամով 50-60 հատ կայան տեղադրել: Ծրագիրս մերժվեց, փողերը բաժանվեցին գյուղացիներին, ու մենք էլի մնացինք կոտրած տաշտակի առաջ»,- SHANTNEWS.am-ին ասել է Լոռու ռադիոլոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը:

Այս տարի Շիրակի մարզի մի քանի գյուղեր վնասներ էին կրել կարկտահարության հետևանքով: Տասնյակ գյուղերում վնասները հասնում են 70-100 տոկոսի: Կարկտահարության վնասները հերթական անգամ առիթ ու պատճառ են դարձել, որ մասնագետները բարձրաձայնեն հակակարկտային կայանների ավելացման և Շիրակի մարզում ռադիոլոկացիոն կայան ունենալու անհրաժեշտության մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

17:40 22.07.2025

Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

17:27 22.07.2025

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:15 22.07.2025

Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

17:03 22.07.2025

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

16:50 22.07.2025

ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականին

Միացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

16:37 22.07.2025

ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին

Հուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...

BACK_TO_TOP