Գյումրիում 40-50 տարվա վաղեմության ոսկրերի հսկա կույտեր են հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գյումրիում 40-50 տարվա վաղեմության ոսկրերի հսկա կույտեր են հայտնաբերվել

10:04 04.07.2019

Նախկին ու լքված գործարանների տարածքները, պարզվում է, միայն իրենց մասնաշենքերի ու գույքի պահպանության խնդիրներով չեն գլխացավանք բնակավայրերի համար: Այն, ինչ հայտաբերեցինք Գյումրիի մսի կոմբինատի կիսաքանդ ու չվերահսկվող տարածքում, անհավատալի էր թաղամասի բնակիչների ու բնապահպանների համար:
Արդեն 30 տարի է՝ մսի կոմբինատը չի աշխատում, բայց գործարանի տարածքում մնում են սպանդի ենթարկված կենդանիների մեծ քանակության ոսկրեր։ Հսկայական կույտերով ոսկրերը որքանո՞վ են վտանգավոր շրջակա միջավայրի համար, առավել ևս, որ հարևանությամբ տներ են կան: Մասնագիտական բացատրություններից պարզ  է դառնում, որ կենդանական ոսկրերը տասնամյակներով  պահպանում են վնասակարությունը:
Կենդանիների ոսկրերը կարծրացած վիճակում բնության մեջ կարող են պահպանվել  հարյուրամյակներով ու հազարամյակներով: Գյումրու ամենահին՝ Մսի կոմբինատ թաղամասում հայտնաբերված և երկրագիտական թանգարանում պահվող մամոնտի ոսկրերը վկայում են այդ մասին։
Այդ գտածոն պատմագիտության ու հնագիտության մեջ արժեքավոր է, ինչը որպես ուսումնասիրության նյութ անհամեմատելի է այն ամենի հետ, ինչը հայտաբերվեց նույն մսի կոմբինատի տարածքում: 30 տարի անց արտադրական թափոնների՝ խոշոր ու մանր եղջերավորների  ոսկրերի հսկայական կույտերը տարածվում են մի քանի մետրերով:
«Սա, կարելի է ասել, բացօթյա անասնագերեզմանոց է, որն անթույլատրելի է, այսինքն՝ աշխարհի ոչ մի երկրում, ոչ մի նորմատիվներով չի կարելի կենդանիների ոսկորները, մնացորդները բացօթյա թողնել, որովհետև դա մի քանի տեսակետից վտանգավոր է», – ասում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը։
«Նշանակում է՝ մեր քաղաքում էկոլոգիական աղետ է այնքանով, որ բաց երկնքի տակ օրգանական նյութերի քայքայում, փտում է տեղի ունենում արդեն 30-40 տարի», – պարզաբանում է կենսաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Գրիգորյանը։

Այն, ինչ տեսան նախկին կոմբիտանի տարածքում, զարմացրեց մասնագետներին: Երբևէ չէին էլ մտածել կամ պատկերացնել, որ կարող է 30 տարի չաշխատող գործարանի կիսաքանդ մասնաշենքերի հարևանությամբ դեռ կենդանիների ոսկրեր լցված լինեն: Սա, ըստ նրանց, լուրջ վտանգ է շրջակայքի համար: Մասնագիտորեն գնահատելով՝ նշում են՝ տասնամյակներ անց էլ  կենդանիների մնացորդները շարունակում են իրենց մեջ պարունակել վտանգավոր նյութեր, որոնք արտանետվում են մթնոլորտ:

Իսկ կոմբինատի տարածքը բաց է բառի բուն իմաստով: Մարդկանց, այդ թվում երեխաների մուտքն ու ելքն ազատ է, որևէ արգելող կամ զգուշացնող ցուցանակ չկա, մասնաշենքերին պահակություն անող՝ ևս:

«Այստեղ կարող են մուտացիայի ենթարկված ինչ-որ բաներ լինել, կարող են փոխանցել որոշակի հիվանդություններ, որովհետև տարածքը բաց է, էստեղ հաստատ առնետներ էլ կան, շներն էլ են մտնում ու կարող են վիրուսներ տարածել», – մեկնաբանել է կենդանաբան Անգին Գրիգորյանը։

Այս կոմբինատի համար էլ թաղամասը նույն անունն է ստացել: Մսի կոմբինատ թաղամասում ապրում են հիմնականում նախկին գործարանի աշխատողները: Պատմում են, որ կենդանիների ոսկրերի վերամշակման արտադրամասեր են ունեցել, որտեղ դրանք վերամշակել են ու ստացել նոր արտադրատեսակներ:

«Հատուկ ցեխ կար, ուտիլի ցեխն էր, այրումով կվերամշակեին, կդարձնեին անասնակեր, նաև կոճակ ու սանր կստանային»,- ասում է մսի կոմբինատի նախկին աշխատողներից մեկը։
«Ունեինք գեղարվեստական ցեխ, էդ ոսկորներից շատ լավ գեղարվեստական իրեր ու արձանիկներ կսարքեին»,- հիշում է թաղամասի բնակիչներից մեկը։
Իսկ այն օրերին, երբ այդ թափոնների վերամշակում էր կատարվում, ոչ միայն իրենց, նաև հարևան թաղամասերում, տհաճ հոտ էր տարածվում: Հետագայում կառուցվել է զտման կայան։
«Գարշահոտությունը տարածվում էր ոչ միայն մսի կոմբինատում, այլև ամբողջ Ստրոմաշինա թաղամասում, հասնում էր մինչև երկաթգծի կայարան, մարդիկ այս թաղամասում խուսափում էին տուն գնելուց»,- հիշում է Անահիտ Գրիգորյանը։
Ըստ կենսաբանների՝ ոսկրերի կույտերը, եթե շերտային ուսումնասիրությունների ենթարկվեն, ապա դրանցում այսօր էլ կհայտնաբերվեն  վտանգավոր մանրէներ: Արտաքին շերտը, ըստ մասնագետների, այդքան վտանգ չի ներկայացնում, ինչը չի կարելի ասել միջին շերտի մասին:
«Կույտը, տեսնում եք, ինչքան մեծ է, հետևաբար՝ եթե նույնիսկ վերևից ջերմային ճառագայթների ազդեցության տակ ինչ-որ քայքայում գնա, ներսում՝ ավելի խորը շերտում անպայման նեխում է տեղի ունենում»,- ասում է կենսաբան Անահիտ Գրիգորյանը։
Մսի և պահածոների կոմբինատը լուծարումից հետո մի քանի սեփականատեր է ունեցել, բայց ոչ մեկն արտադրական թափոնների խնդիրը  չի լուծել: Իբր անտեսանելի ու աչքից հեռու վայրում կուտակված ոսկրերը, եթե չեն էլ հեռացվել, մաքրվել տարածքից, ապա պետք է գոնե  ծածկվեին հողաշերտով:
«Այս ամենն իրենից ներկայացնում է որոշակի հումք, որոշակի արժեք, և պետք է ասել, որ սրանից կարելի է եկամուտ ստանալ, շատ լավ ֆոսֆորական պարարտանյութ կստացվի, որը ՀՀ-ում չկա»,- ասում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը։

Թեև սա, ըստ մասնագետների, լավագույն լուծումը չի կարող լինել: Բնապահպաններն ահազանգում են, որ ավելի քան 30 տարի մնացած այս կույտերը  վիրուսային հիվանդությունների տարածման օջախ կարող են դառնալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP