Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները տոնում են ամուսնության 20-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները տոնում են ամուսնության 20-ամյակը

19:30 04.07.2019

Այսօր լրացել է համաշխարհային շոու բիզնես ամենաոճային և ամուր զույգի՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ամուսնության 20-ամյակը, գրում է RIA Novosti-ին:
Այս 20 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ խոսակցություններ Դևիդի դավաճանությունների և ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին: Ամեն անգամ թվում էր, թե դա ամուսնության վերջն է, սակայն զույգը հաղթահարել է դժվարությունները:
90-ականներին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող Դևիդ Բեքհեմը հավանել էր Spice Girls ակումբի աղջկան: Նրանց առաջին հանդիպումը եղել էր Բեքհեմի խաղերից մեկից հետո կազմակերպված խնջույքի ժամանակ:
1999թ. հուլիսի 4-ին նրանք մեծ հարսանիք կազմակերպեցին Դուբլինում, որին ներկա էին շատ աստղեր: Հարսանիքի գլխավոր հյուրը Բրուկլինն էր՝ Վիկտորիայի և Բեքհեմի առաջնեկը: 2002-ին Վիկտորիան ունեցավ իր 2-րդ տղային՝ Ռոմեոյին:
2004թ. ԶԼՄ-ները գրում էին, որ Բեքհեմը Վիկտորիային դավաճանել է ոմն Ռեբեկա Լուսի հետ, սակայն Բեքհեմները չբաժանվեցին, և 2005թ. ծնվեց նրանց 3-րդ երեխան` Կրուզը: 2007-ին Բեքհեմին կրկին մեղադրեցին կնոջը դավաճանելու մեջ, սակայն Վիկտորիան, փրկելով դրությունը, ասում էր, որ դժվարությունները միայն փրկում են ընտանիքը:
2011-ին ծնվեց նրանց երկար սպասված դուստրը՝ Հարփերը: Այս պահին 4 երեխա ունեցող ընտանիքը ապրում է Լոնդոնում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:35 06.08.2025

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:25 06.08.2025

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...

«Ռեալը» նոր  «9» համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր «9» համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

17:09 06.08.2025

Ուշակովը խոսել է Պուտինի և Ուիթքոֆի զրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի միջև չորեքշաբթի օրը Կրեմլում կայացած զրույցը օգտակար և կառուցողական էր, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆին այսօր առավոտյան ընդունել է մեր նախագահը։ Տեղի է ունեցել շատ օգտակար և կառուցողական զրույց», – ասել է Ուշակովը։ ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

17:00 06.08.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կան տուժածներ

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։ […] ...

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

16:52 06.08.2025

«Բայերը» խոշոր հաշվով հաղթել է Ա Սերիայի նորեկին

«Բայերն» ընկերական խաղում 3-0 հաշվով հաղթել է Իտալիայի Ա Սերիայի նորեկ «Պիզային»։ Էրիկ տեն Հագի թիմը նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 8-ին` Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում «Չելսիի» հետ։ Տոսկանական ակումբն էլ նույն օրը կհանդիպի գերմանական «Աուգսբուրգի» հետ։   ...

BACK_TO_TOP