00:01 08.07.2019
Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքները դադարեցված են: Աշխատանքները պետական ֆինանսավորմամբ մեկնարկել էին անցած տարի: Հիմքերի ամրացման համար փորման աշխատանքներ են տարվել, իսկ արդյունքում հայտնաբերվել է հնագիտական շերտ: 19-րդ դարի եկեղեցու տակ հայտնաբերվել են մեկ այլ՝ 5-րդ դարի եկեղեցու մնացորդներ, ինչն էլ աշխատանքների դադարեցման պատճառ է հանդիսացել:
«Եկեղեցու մեջ բացվեց ավելի վաղ գոյություն ունեցած եկեղեցու կենտրոնական խորանը՝ աջ ու ձախ ավանդատներով: Աշխատանքները, բնականաբար, դադարեցվեցին, քանի որ ոչ կարելի էր սյուների տակի խարիսխները հեռացնել, ոչ էլ կարելի էր բետոնով ծածկել, որովհետև խոսուն արտեֆակտներ են: Փաստորեն այս սրբավայրի պատմությունը, եթե մինչև հիմա 100 տարվա էր, դարձավ մոտավորապես 1500 տարվա»,- Shantnews-ին ասել է հնագետ Համազասպ Խաչատրյանը:
5-րդ դարի եկեղեցին տարածքի միակ գտածոն չէ: Վերականգնման աշխատանքների հնագիտական հսկողություն իրականացնող Համազասպ Խաչատրյանի ուշադրությունը գրավել էին եկեղեցու սյուները, որոնք կանգնեցված են կլոր ու մեծ քարերի վրա: Սա, ըստ հնագետի, ուրարտական ժամանակաշրջանի հնագիտական նյութ է:
Հոռոմի, ինչպես նաև ամբողջ Շիրակի մարզի տարածքով բազմաթիվ արշավանքներ են անցել: Դրանցից մեկի ապացույցը ևս Հոռոմի եկեղեցում է գտնվել: Հնագետը սյուներից մեկի վրա արաբատառ արձանագրություն է հայտնաբերել:
Թեև այն լավ պահպանված չէ, բայց կարողացել են վերծանել։ Համաձայն այդ վերծանության՝ դա մուսուլմանական գերեզմանի գրություն է: Տարածքում թաղված է եղել «Շահի» տիտղոս ունեցող մուսուլման:
Հնագիտական շերտերի առկայությունը Հոռոմի եկեղեցում պեղումների անհրաժեշտություն են առաջացրել: Հնագետները պետք է ուսումնասիրեն, թե 5-րդ դարի եկեղեցու որ մասն է պահպանված, և գուցե նաև այլ թվագրության հնագիտական շերտ կա տարածքում: Պեղումների անհրաժեշտությունը փոխել է եկեղեցու վերականգնման ժամկետները: Հնագիտական նյութերը որոշակի փոփոխություններ նաև եկեղեցու վերականգնման նախագծերում են առաջացրել: Արդեն հնագետներն ու շինարարները համատեղ առաջարկ են ներկայացրել՝ եկեղեցու հատակը թափանցիկ նյութով պատել, որ վերականգնվող եկեղեցում տեսանելի լինի նաև 5-րդ դարի եկեղեցին:
17:40 22.07.2025
Բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը ըստ Յամալի«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը կազմել է բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Իկեր Կասիլյաս։ Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե, Սերխիո Ռամոս, Մարսելո։ Կիսապաշտպաններ. Զինեդին Զիդան, Լիոնել Մեսի, Նեյմար։ Հարձակվողներ. Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու Ռոնալդու։ ...
17:27 22.07.2025
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստըԱյսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը։ Համաձայն նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մանրամասն անդրադարձ է կատարվել վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրանց գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերանայման նպատակով շրջանառաության մեջ դրված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և […] ...
17:15 22.07.2025
Շուրջ 3 մլն ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվող դպրոցի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2023-2025 թվականների ընթացքում, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև պաշտոնեական կեղծիքներ կատարելով, իրեն վստահված ֆինանսական միջոցներից հափշտակել է ընդհանուր շուրջ 3 մլն ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ դպրոցի տնօրենի հետ փոխկապակցված մի […] ...
17:03 22.07.2025
Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարելՀունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել: «Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը: Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին […] ...
16:50 22.07.2025
ԱՄՆ-ն կլքի ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2027 թվականինՄիացյալ Նահանգները դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից 2027 թվականին, հայտարարել է Պետդեպարտամենտը։ «ՅՈՒՆԵՍԿՕ- ից դուրս գալը տեղի կունենա 2026 թվականի դեկտեմբերի 31-ին», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Միացյալ Նահանգներն արդեն տեղեկացրել է կազմակերպության ղեկավարությանը այս մասին: Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցությունը «չի համապատասխանում Միացյալ Նահանգների ազգային շահերին»: ...
16:37 22.07.2025
ՃՏՊ Սիսիան-Տաթև ավտոճանապարհինՀուլիսի 22-ին, ժամը 09:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […] ...